Բաժիններ՝

Սև ծովից ցիկլոն է մոտենում. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Հայաստանին Սև ծովից ցիկլոն է մոտենում, և օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած Իրաքից ներթափանցած տաք օդային հոսանքները կնահանջեն: Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Նշվում է, որ Իրաքի շրջաններից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում գտնվել են հատկապես Արարատյան դաշտը, նրա նախալեռնային գոտին և Երևանը։

«Սև ծովից ներթափանցող ցիկլոնը մեր տարածաշրջանում կմնա մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։

Այսպիսով, օգոստոսի 27-ի երեկոյան, օգոստոսի 28-31-ին գիշերը և հետկեսօրյա ժամերին շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ և կտեղա կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-30-ին` օգոստոսի 26-ի հետ համեմատ, ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31