Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունից մեկնել է 28 477 քաղաքացի
2014թ.-ի հունվար-մարտ ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 5.3 հազարով կամ 14.2 %-ով և կազմել -31.8 հազար մարդ: Ընդ որում՝ միայն ՀՀ քաղաքացիների բացասական մնացորդն ավելի շատ է պակասել՝ 7053-ով և կազմել 28477 մարդ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջազգային սահմանահատումների վերաբերյալ հրապարակած տվյալների հիման վրա Միգրացիայի պետական ծառայության կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ 2014թ.-ի հունվար-մարտ ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 163.5 հազար մարդով կամ 19.8%-ով և կազմել 990.3 հազար մարդ:
Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորահոսքերի ընդհանուր ծավալում կազմել է 37.3% նախորդ տարվա 39.6%-ի դիմաց: