Բաժիններ՝

Գանձասարի առյուծի հեղինակին «քցել» են. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գանձասարի ժայռակերտ առյուծը հայտնի է այստեղ եկող բոլոր զբոսաշրջիկներին, որոնք սիրում են լսել նրա մռնչոցը, որն անհասկանալի կերպով դուրս է գալիս ժայռերի միջից, և լուսանկարվել նրա մոտ, թաթերի ստորոտում: Բայց քչերը գիտեն, որ այս քանդակի հեղինակը նկարիչ Արամ Ավագյանն է, որն ապրում է Ստեփանակերտում և մեծահարուստների պատվերներով քարակերտ արձաններ է կերտում:

«Ոչ միայն ժայռի վրա եմ աշխատում, այլև փայլուն քարերով եմ արձաններ շինում»,- ասում է Արամն իր հարազատ բարբառով, բայց իր ամենաստացված գործի՝ Գանձասարի առյուծի մասին նա տհաճությամբ է հիշում, քանի որ միայն տխուր հիշողություններ են կապված դրա հետ: Երեք տարի, օր ու գիշեր, նա անցկացրել է Մարտակերտի շրջանի այս ժայռի վրա` քարից իր ուզած պատկերն ստանալու համար, բայց իր աշխատանքի համար ոչ մի դրամ վարձատրություն չի ստացել: Հայտնի բարերար Լևոն Հայրապետյանը, որն առյուծի ժայռաքանդակի պատվիրատուն էր, հրաժարվել է վճարել Արամ Ավագյանի աշխատանքի դիմաց, որից հետո նկարչի դեմ քրեական հետապնդում են իրականացրել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս