Թունիսի իշխող կուսակցությունն առաջարկել է հանրաքվե անցկացնել
BBC-ի փոխանցմամբ՝ Թունիսի իշխող «Էննահդա» կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստ է հանրաքվե անցկացնել երկրում տիրող քաղաքական ճգնաժամին վերջ դնելու շուրջ:
Կուսակցության առաջնորդ Ռաշիդ Գանուշին, ելույթ ունենալով ընդդիմադիր քաղաքական գործիչ Շուքրի Բելաիդի սպանության վեցամսյակին (փետրվարի 6) նվիրված երթից առաջ, խոստովանել է, որ ազգը գտնվում է պառակտված վիճակում:
Նրա խոսքերով՝ ճգնաժամից դուրս գալու ելք կարող է հանդիսանալ 2011 թվականին նախագահ Բեն Ալիի գահընկեցությունից հետո իշխանական ժամանակավոր կառույցների պահպանման շուրջ հանրաքվե անցկացնելը:
Նշվում է, որ Թունիսի վարչապետ Ալի Լարաեդը կիրակի հայտարարել է, որ կառավարությունը հրաժարական չի տա մինչը դեկտեմբերի 17-ին նշանակված ընտրություններ: