Խոշոր հրդեհ` Երևանում. 1 տասնյակից ավելի մարտական հաշվարկ է աշխատել դեպքի վայրում (լուսանկարներ)
Արդեն 5 ժամից ավելի է` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարները 1 տասնյակից ավելի հրշեջ-մեքենաներով փորձում են մարել Բագրատունյաց փողոցի վրա գտնվող, նախկին շինգործարանում առաջացած խոշոր հրդեհը: Այս մասին հաղորդում է Shamshyan.com կայքը:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահի տվյալներով` զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն հրդեհի առաջացման օջախը վթարային շենքում է, եւ հրշեջները մեծ դժվարությամբ են աշխատում: Հրշեջները օգտագործում են նաև հատուկ փրփուր:
Շենքի մի հատվածն ուժեղ կրակի հետևանքով փլուզվեց: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, կպարզվի փորձաքննության արդյունքում:
Քիչ առաջ հրշեջներին հաջողվել է մարել կրակը: