Amazon-ի ղեկավարը գնում է Washington Post թերթը
BBC-ի փոխանցմամբ՝ Amazon-ի ղեկավար Ջեֆֆրի Բեզոսը համաձայնվել է 250 միլիոն դոլարով գնել Washington Post թերթը: Աշխարհի խոշորագույն օնլայն-խանութի հիմնադիրը թերթը գնում է որպես մասնավոր անձ:
80 տարում Washington Post թերթի տերերը հանդիսացել է Գրեհեմների ընտանիքը: Washington Post-ի գլխավոր տնօրեն Դոնալդ Գրեհեմը հայտարարել է, որ թերթային ինդուստրիայի բոլորին հայտնի խնդիրներն իրենց հարկադրել են մտածել թերթը վաճառելու մասին, ինչն ավելի շատ օգուտ կտա թերթին:
Ակնկալվում է, որ գործարքը կիրականացվի 60 օրվա ընթացքում: Alliance for Audited Media աուդիտորական ընկերության տվյալներով՝ Washington Post-ը ԱՄՆ ամենահայտնի թերթերի ընթացիկ տարվա վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը: Նրա տպաքանակը կազմում է գրեթե 475.000 օրինակ, ինչը 6.5 տոկոսով ավելի պակաս է՝ համեմատած նախորդ տարվա հետ: