Թուրքական հյուրանոցում թունավորվել է մոտ 70 ռուս զբոսաշրջիկ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Կեմեր հանգստավայրի մոտ գտնվող Grand Ring հյուրանոցում միաժամանակ թունավորվել է Ռուսաստանից ժամանած մոտ 70 զբոսաշրջիկ: Նրանցից 15-ը հոպիտալացվել է, որոնց մեծ մասն արդեն իսկ դուրս է գրվել Կեմերի ու Անթալիայի հիվանդանոցներից:
Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունն իրավիճակը վերցրել է իր վերահսկողության տակ: Որպես փոխհատուցում՝ ռուս զբոսաշրջիկներին կհատկացվի ընթացիկ կամ հաջորդ սեզոնի ժամանակ անվճար օթևան:
Թուրքական հյուրանոցներում թունավորման բազմաթիվ դեպքերն իշխանություններին հարկադրել են ստուգումներ իրականացնել բոլոր հյուրանոցներում: Այդ ստուգումները տևելու են մինչև հոկտեմբեր: