ԱՄՆ դիվանագիտական առաքելություններին ահաբեկչական սպառնալիքը բխել է Արաբական թերակղզուց. Սպիտակ տուն
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջեյ Քարնին Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ահաբեկչական սպառնալիքը, որը հանգեցրել է ԱՄՆ-ի երեք տասնյակ դեսպանատների ու հյուպատոսությունների փակմանը, բխում է Արաբական թերակղզուց:
Քարնին չի բացառել, որ ահաբեկչություններ կարող են իրականացվել նաև այդ տարածաշրջանի սահմաններից դուրս, այդ թվում նաև ԱՄՆ-ում: Քարնին հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել: Նա միայն ընդգծել է, որ իրենք շատ լուրջ են ընկալել այդ սպառնալիքը և միջոցներ են ձեռնարկել՝ դրա հետ կապված: