Ո՞վ կառաջադրվի թիվ 38 ընտրատարածքում. մամուլ
«ԿԸՀ որոշմամբ՝ թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կանցկացվի ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություն: Այս պահին դեռևս հայտնի չէ, թե որ կուսակցությունն ում է առաջադրելու այդ ընտրատարածքում անցկացվելիք ընտրություններին մասնակցելու համար»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Գորիսի 1992-1994 թթ. քաղաքապետ Սամվել Հարությունյանը «Ժամանակին» երեկ ասաց, որ իշխանությունը, անշուշտ, կփորձի այդ տեղը պահել և իր շարքերից որևէ մեկին առաջադրելով՝ այդ ընտրատարածքում պատգամավոր դարձնել, սակայն ով էլ լինի, լինելու է իշխանության կամակատարը»:
Շարունակությունը՝ «Ժամանակի» այսօրվա համարում: