ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով բանակցելուն. Սպիտակ տուն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցելուն, ընդ որում՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով:

Այս մասին Վաշինգտոնում երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջեյ Քարնին՝ մեկնաբանելով կիրակի տեղի ունեցած Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությունը

«Մենք բաց ենք Իրանի հետ քննարկումների համար, թե՛ «5+1» ձևաչափով, թե՛ երկկողմ հիմքով: Բանակցությունների առարկան պետք է լինի միջուկային ռազմական ծրագրից Իրանի հրաժարվելը: Նման բանակցությունները կարող են Իրանի վրայից հանել մեկուսացման բեռը, որի դեմ գործում են ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի պատժամիջոցները»:

Հիշեցնենք, որ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հուլիսի վերջերին չբացառեց ԱՄՆ-ի հետ երկխոսելու հնարավորությունը՝ միևնույն ժամանակ զգուշավորության կոչ անելով ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններում:

Տեսանյութեր

Լրահոս