
«Պայքարողներ, վիրավորողները տղամարդիկ են». մամուլ

«Ինձ համար անընդունելի է, որ ազգի, ընտանիքի և ազգային արժեքների մասին խոսող մարդիկ այդքան հեշտությամբ կարող են վիրավորել անհատին, կնոջը, ընդ որում՝ շատ արժանավոր, հարգված, ինտելեկտուալ, գիտնական կանանց, որոնք պատիվ կբերեն յուրաքանչյուր հասարակության, և որոնք հայ հանրության ծաղիկն են: Եվ ցավալին այն է, որ պայքարողները, վիրավորողները տղամարդիկ են»,- «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի շուրջ առաջացած աղմուկին՝ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: