Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 18-ից աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով։ Մինչ այս պահը տարածված պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Պապիկյանը հունիսի 19-ին «Լը Բուրժե»-ում մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը, ինչպես նաև նախատեսվում են այցելություններ ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ցուցադրական տաղավարներ և հանդիպումներ ընկերությունների ղեկավարների հետ: Նույն օրը Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ ու քննարկել պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այցի մասին հավելյալ տեղեկատվություն հայտնի կդառնա բնականաբար դրա ավարտից և ողջ օրակարգի հայտնի դառնալուց հետո։
«Գլխավորն այն է, որ այդ միջնորդությունը նպատակ ունենա ապահովել պայմանավորվածություններ, որոնք կարտացոլեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների, պետությունների շահերի հավասարակշռությունը։ Ցավոք սրտի, նրանում, ինչ անում են Միացյալ Նահանգները, ԵՄ-ն, մենք տեսնում ենք ոչ թե ցանկություն՝ օգնելու պայմանավորվել, այլ ցանկություն՝ ներխուժել տարածաշրջան, ցանկություն՝նսեմացնել ՌԴ օրինական շահերը, և ցանկություն՝ հաստատել իրենց որպես ուժեր, որոնք այստեղ կարող են մինչև անգամ որոշիչ դերակատարություն ստանձնել։ Սա Արևմուտքի ընդլայնման ձգտումն է այն ռեգիոններում, որոնք գտնվում են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ երկրների սահմաններից էականորեն հեռու, և սա քիչ կապ ունի իրավիճակը կայունացնելու ցանկության հետ։ Հուսով եմ՝ մեր գործընկերները Երևանում ու Բաքվում սա հասկանում են, համենայն դեպս, մենք անկեղծորեն նրանց հետ քննարկում ենք տեղի ունեցողը»,-ասաց Լավրովը։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Լաչինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից հետո, որում նա սպառնացել էր արցախահայությանն ու Արցախի իշխանություններին, նշելով, թե ինչ պետք է անեն նրանք Ադրբեջանի համաներմանն արժանանալու համար, ԱՄՆ Պետդեպարտամենտը ոչ թե քննադատել էր այս վերջնագիրը, այլ ողջունել Ալիևի հայտարարությունը։
Ուկրաինական հակահարձակման առաջին երկու շաբաթներին զուգահեռ՝ էականորեն սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմաններին և ղարաբաղաադրբեջանական շփման գծում։
Կենտրոնական բանկը 2023 թվականի համար կանխատեսում է 6․9 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը՝ թիրախից ցածր, և կկայունանա 4 տոկոսի սահմաններում։
«Խելք չունես իշխելու, կառավարելու, մի մտիր դրա տակ, ժողովրդին մի մտցրու դանակի տակ: Այս խելապակասներն իշխանություն են վերցրել, մոտները ի՞նչն է լավ ստացվում՝ թռնել բասեին, դե գնա քո համար տունը բասեին սարքի, կնգադ հետ ամեն օր թռի բասեին, կնգադ ամեն օր վերցրու, գնա դաշտերում սելֆի արա, պեռաշկի կեր: Հասկանո՞ւմ եք՝ խնդիրը որն է՝ մի ողջ ազգի ճակատագիր այսօր կախված է այս խելապակաս իշխանություններից»:
«VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը չի բացառում, որ ռուսական կողմից որոշակի ճնշումներ են եղել հայկական կողմի վրա՝ չգնալ սեպարատ պայմանավորվածությունների՝ Արևմուտքի միջնորդությամբ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան է:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ Ադրբեջանն արդեն պլացդա՞րմ է դարձել՝ Իրանի դեմ Իսրայելի և, ինչո՞ւ չէ, Արևմուտքի հնարավոր գործողությունների համար, թե՞ պաշտոնական Բաքուն դեռ որոշակի կաշկանդվածություն ունի Իրանից, քանի որ ադրբեջանցի պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ նշում են, որ իրենց երկիրը պլացդարմ չի դառնալու Իրանի դեմ գործողությունների համար:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցը նշանակում է, որ Հայաստանն այսուհետ նաև ընդունում է, որ գտնվում է Թուրքիայի ազդեցության գոտում:
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը կադաստրի վկայական չունի, նա նկատեց՝ երկրները միջազգային հանրությանն անդամակցում են ոչ թե սահմանների GPS կոդերով, այլ ուղղակի՝ որպես պետություններ. «Սահմանների ճշգրտումը մնում է պետությունների վրա: Այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության հարցն է: Կոնկրետ Հայաստանի իշխանությունները որոշել են Ադրբեջանի պայմաններին ամբողջությամբ համաձայնել»:
«Ալիևին այդ բանակցային գործընթացը խաղաղության հասնելու համար չի պետք, պետք է հաջորդ պատերազմը լեգիտիմացնելու համար: Նա անում է ամեն ինչ, որպեսզի բանակցությունները ձախողվեն, և միջազգային հանրության աչքում ձախողման մեղավոր հռչակվի հայկական կողմը, և դա այդ հերթական քայլն էր: Այսինքն՝ պետք չէ ակնկալել, որ Ադրբեջանին խաղաղություն է պետք, նրանց պետք է օգտվել այս իրավիճակից և առավելագույնը պոկել, ինչն առայժմ հաջողվում է: Հետևաբար՝ քանի դեռ հաջողվում է, նա շարունակելու է տորպեդահարել և Հայաստանի իշխանությունների ցանկացած զիջման դիմաց նորանոր զիջումներ է առաջ քաշելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
«Կարծում եմ` պետք չէ հեռատես լինել՝ պատկերացնելու համար, որ չնայած բոլոր ռևերանսներին, հաճոյախոսություններին, հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ստորագրվի, ադրբեջանական կողմը կձգտի դուրս մղել խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից, որպեսզի վերջապես լուծի ԼՂ-ի հետ կապված հարցն իր համար, որպեսզի դադարի անվանել այն Լեռնային Ղարաբաղ, ինչպես նրանք արդեն անում են՝ իրենց քաղաքական գիծն իրականացնելու համար, այն է` ստացեք Ադրբեջանի քաղաքացիություն կամ հեռացեք։
Դավիթ Ջամալյանը շեշտեց. «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պատերազմն անխուսափելի է: Փաշինյանը վաղուց բաց է թողել այն հնարավորությունը, որը թույլ չէր տա նոր պատերազմի մեկնարկը: Իրավիճակն այնպիսին է, որ արհեստականորեն թույլ են տվել, որ Ադրբեջանը մեր հանդեպ գերազանցություն ունենա, և այս իրավիճակում, հաշվի առնելով թուրք-ադրբեջանական ագրեսիվ նկրտումները, Ալիևը հարվածելու է, և այդ հարվածի դեպքում, եթե ունենանք Նիկոլի իշխանություն, ունենալու ենք տարածքային և մարդկային կորուստներ, իսկ եթե ունենանք արժանապատիվ հայաստանակենտրոն իշխանություն, ապա նվազագույն կորուստներով ունենալու ենք մեծ ձեռքբերումներ»:
«Այս բանակցությունները, իմ կարծիքով, հաստատեցին, որ որպես միջնորդ՝ բանակցային գործընթացում առաջատարն Արևմուտքն է, և Ադրբեջանն ու Հայաստանն ավելի հակված են հարցերը լուծել հենց Արևմուտքի միջնորդությամբ՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ թեև ՌԴ-ն իր դիրքերը թուլացել է տարածաշրջանում, միևնույն է, մնում է լուրջ խաղացող տարածաշրջանում, և ո՛չ Ալիևը, ո՛չ Փաշինյանը չեն կարող անտեսել մասնակցելու այս հրավերը»,- «ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական դաշինքի մարտահրավերներն ու հեռանկարները» խորագրով քննարկումից հետո պատասխանելով մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքների մասին 168.am-ի հարցերին՝ նշեց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:
«Այս բանավեճ կոչվածը բավական բացասական երանգ ու նշանակություն ունի միջնորդի և այդ հարթակի համար, որտեղ դա տեղի էր ունենում: Սա, իհարկե, հարված էր ռուսական միջնորդությանը, այստեղ արդեն չտարանջատենք՝ հայկակա՞ն կողմից, թե՞ ադրբեջանական, միջադեպն ինքնին հարված էր: Եթե համադրենք դրան հաջորդած եռակողմ հանդիպման և դրա արդյունքների հետ, սա ցույց էր տալիս, որ զուգահեռ գործող բանակցային ձևաչափերից կողմերն առավելությունը տալիս են միացյալ Արևմուտքի միջնորդությամբ ձևաչափին, և արդյունավետությունն այնտեղ է ավելի շատ նկատելի դառնում:
Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Փաշինյան-Ալիև բանավեճին հաջորդած Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպումն ավարտվել է երեկ ուշ գիշերը՝ առանց որևէ հայտարարության:
«Փաշինյանի` մայիսի 22-ի ասուլիսում արտահայտած թեզերն իրական ռիսկեր են պարունակում, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի և Արցախի համար»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։
Արդեն 5-րդ օրն է՝ ազատությունից զրկված է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, ով մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին «առևանգելու» մեջ:
«Արևմտյան գործընկերների հետ հատկապես վերջին շրջանի մեր բոլոր հանդիպումներում այդ հարցը քննարկվում է, այդ հարցը բարձրացնում են մեր առաջ: Բայց դրանից առաջ էլ այդ հարցը միշտ եղել է Հայաստանի և Ռուսաստանի քննարկումների օրակարգում: Եվ մենք երկուսի հետ հարաբերվելիս տալիս ենք նույն արձագանքը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հայաստանն արևմտյան գործընկերներից, մասնավորապես՝ Գերմանիայի կանցլերից ստացել է խնդրանք, որպեսզի Հայաստանում խստացվեն վերահսկողություններն այն ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին՝ շրջանցել արևմտյան պատժամիջոցները, և եթե այո, ապա արդյո՞ք տրվել են հանձնարարականներ հայկական ընկերություններին:
«Հայ-ադրբեջանական բանակցություններ գոյություն չունեն, գոյություն ունի գործընթաց, որտեղ ադրբեջանական կողմը, որն ունի առավելություն՝ հետպատերազմական ժամանակահատվածում, բանակցային սեղանի վրա դնում է պայմաններ, առաջ է տանում իր դրած օրակարգային խնդիրները, և Հայաստանի ղեկավարությունը, որը չունի դիմադրողականության որևէ ռեսուրս՝ բանակցային սեղանի վրա, և բովանդակային որևէ առաջընթաց՝ Հայաստանի անվտանգության դիրքերի ամրապնդումից, մենք չենք տեսնում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը:
Մայիսի 2-ին 168.am-ն անդրադարձել էր ապրիլի 30-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Գայանե Աբրահամյանի հնչեցրած «հույժ գաղտնի» ռազմական տեղեկությանը, նախկին իմքայլական պատգամավորն ասել էր. «ՌԴ-ն խոչընդոտում է, որ Հնդկաստանից Իրանի տարածքով ռազմատեխնիկան բերվի»:
Ես գիտեմ, որ ԱՄՆ-ը և իր դաշնակիցներն ասում են՝ եկեք մեզ մոտ, ռուսներին քշեք ձեր տարածքից, սահմանապահներին էլ, հեռացրեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանն է:
Երեկ Հայ-ռուսական համալսարանը (ՀՌՀ) նոր ռեկտոր ընտրեց՝ պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանին:
Ադրբեջանն ուզում է Հայաստանի ապագայի և ներկայի բոլոր հնարավորություններն ու ռեսուրսներն իր տիրապետության տակ վերցնել: Հայաստանին նսեմացնելու գնով օգտագործում է իր բոլոր հնարավորությունները բանակցող կողմին ջախջախելու համար: Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից առաջ տեղի ունեցան Տեղ գյուղի դեպքերը, հիմա էլ՝ բյուսելյան հանդիպումից առաջ Սոթքում մեր դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցները… Սոթքի հանքերն Ադրբեջանի համար թիրախ են դարձել, վաղն էլ կարող է Ամուլսարը թիրախ դառնալ:
Առաջիկա կիրակի օրը խոստանում է թեժ լինել տարածաշրջանի համար։ Մայիսի 14-ին Բրյուսելում սպասվում են ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև բանակցություններ, ինչպես նաև նախագահական ընտրություններ Թուրքիայում։
«Ափսոսանք, դառնություն ենք զգում, միևնույն ժամանակ՝ հպարտություն: Մեր պապերը Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ պայքարեցին հանուն Հայաստանի ազատագրության, որովհետև ֆաշիստական Գերմանիայի հաջողության դեպքում Թուրքիան բացելու էր երկրորդ ֆրոնտը, և Հայաստանը վերածվելու էր թուրքական վիլայեթի»,- Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Բեռլինը գրավող, Ստալինգրադն ազատագրող հերոսների թոռները 1992 թվականին ազատագրեցին Շուշին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Հայաստանի տարբեր պաշտոնյաների մասնակցությամբ աշխարհաքաղաքական տարբեր հարթակներում ընթացող հանդիպումները պայմանավորեց աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրին Փաշինյանի տված խոստումների և դրանք կատարելու պահանջով։