Բաժիններ՝

Սանահինի վանքի հարավարևելյան հուշարձանախմբի վերականգնումը շարունակվում է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վերահսկողությամբ շարունակվում են Սանահինի վանքի հարավարևելյան հուշարձանախմբի (Սբ Հարություն, Սբ Հակոբ եկեղեցիներ, դամբարան-մատուռ-տապանատուն Զաքարյան իշխանների, դամբարան Արղության-Երկայնաբազուկների) ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները:

ԿԳՄՍ նախարարությունից մանրամասնում են, որ նորոգվել են Արղության-Երկայնաբազուկների դամբարանի դուռը և պատուհանները, մաքրվել է հարավային պատի արտաքին ճակատը, բացվել է հենապատը: Շարունակվում են տարածքի բարեկարգման, տապանաքարերի ուղղման աշխատանքները, իսկ Զաքարյան իշխանների դամբարան-մատուռ-տապանատան տանիքի նորոգումը կավարտվի 2026 թ.: Տանիքը ժամանակավորապես կփակվի անջրաթափանց ծածկույթով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս