Սատանան հարություն չի առնում. Արմեն Աշոտյանը՝ Բրյուսելի, Ապրիլյան պատերազմի և հարության մասին
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ավարտվեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանին վերաբերող քրեական վարույթի քննության հերթական նիստը:
168.am-ն ավանդույթի համաձայն՝ մի քանի հարց հղեց ՀՀԿ փոխնախագահին, ինչը, դարձյալ ավանդույթի համաձայն՝ փորձեցին խոչընդոտել դատարանի կարգադրիչները: Այդուհանդերձ, հարցերը հնչեցին.
– Ի՞նչ սպասել ապրիլի 5-ին բրյուսելյան եռակողմ հանդիպումից. ի՞նչ են առաջարկելու Հայաստանին, ինչի՞ն պիտի դիմակայի Հայաստանը:
– Ոնց որ ծանր ինֆարկտով մարդու համար` փոխանակ կարդիոբրիգադ կանչեն, տան վաճառքի գործակալ են կանչում:
– Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցն էր. այն աննկատ անցավ. այդ օրերին ի՞նչ գնահատական կտաք:
– 2016-ին Հայաստանին փորձեցին ծնկի բերել՝ չստացվեց, դրա համար 2018-ի հեղափոխությունը կազմակերպվեց:
– Հայաստանում Սոլովյովի հաղորդումներն արգելափակվել են. ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
– Շատ ճիշտ է արգելափակել բոլոր այն հաղորդումները, որոնք մեր ինքնիշխանությանը վնասում են, բայց կարծում եմ՝ այդ դեպքում ամենամեծ վնասը Նիկոլի հարցազրույցներից ու Պետոյի հաղորդումներից է. դրանից է պետք սկսել:
– Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վախճանի մասին այսօր արձանագրում է արել «Գելափը». Նիկոլ Փաշինյանը «հարություն» առնելո՞ւ է:
– Սատանան հարություն չի առնում:
Կարգադրիչների մասին.
Արդարադատության համակարգի այս ներկայացուցիչները, չգիտես թե որ իրավական նորմով, դատական նիստի ավարտից անմիջապես հետո փակում են լրագրողների տեսադաշտը՝ նրանց զրկելով թե՛ սեփական միկրոֆոնը վերցնելու, թե՛ դեռ նիստերի դահլիճից դուրս չեկած քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանին օրակարգային մի քանի հարց ուղղելու հնարավորությունից:
Եթե մինչև հարցեր հնչեցնելու պրակտիկան դատարանում կանգնում էր 1-2 կարգադրիչ, ապա վերջին մի քանի նիստերին, երբ հատկապես 168.am-ի լրագրողը փորձում է ուղղել հարցեր, միանգամից նրա առջև է հայտնվում կարգադրիչների խումբը, և լրագրողը (այս նիստում՝ լրագրողները) ստիպված է լինում հարցերը հնչեցնել շատ հեռվից՝ ուղղակի բղավելով:
Մանրամասները՝ տեսանյութում