Իրավունք չունենք թողնել, որ Արցախի թեման փակվի․ Գեղամ Ստեփանյան

«Որքան էլ բարդ է, սակայն վերադարձի հարցում արցախցիները վճռական են»,- այս մասին Ազատության հրապարակում արցախցիների հրավիրած հանրահավաքի շրջանակում 168am-ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, որ հրապարակ եկած մարդիկ բոլորն էլ գիտակցում են, թե վերադարձի համար ինչ պայմաններ են հարկավոր, բայց միևնույն ժամանակ մարդիկ այդ վճռականությունն ունեն։

«Իրավունք չունենք թողնելու, որ Արցախի թեման փակվի և պահանջատիրությունը, հայ ժողովրդի իրավունքները հեշտ ու հանգիստ մոռացության մատնվեն։ Որքան էլ այս միջոցառումը սոցիալական բնույթի հարցեր է բարձրաձայնում, այն նաև կոնկրետ վերադարձի թեման է բարձրաձանում»,- ասաց Ստեփանյանը։

Անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվի բանտերում գտնվելու հանգամանքին ու ՀՀ իշխանությունների քայլերին՝ նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, Ստեփանյանն ասաց, որ այն աշխատանքները, որոնք անհրաժեշտ են քաղաքական դաշտում Ադրբեջանի նկատմամբ ճնշումները բարձրացնելու և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և նաև գերեվարված անձանց շուտափույթ վերադարձն ապահովելու համար, բավարար չեն կարող գնահատել։

Կարդացեք նաև

«Այո, իրավական մակարդակում կան ներկայացված գանգատներ, որոնցից հրաժարվելու մասին վերջերս ՀՀ իշխանությունները խոսում են, այս ուղղությամբ պետք է շատ ավելի մեծ ջանքեր ներդրվեն»,- ասաց Ստեփանյանը։

Տեսանյութեր

Լրահոս