Հրանտ Մարգարյանի որդին փորձել է ինքնասպան լինե՞լ․ նրա վիճակը ծայրահեղ ծանր է
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը: Հաղորդում է լրագրող Լիա Սարգսյանը։
Նախնական տեղեկություններով՝ նա փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով ինքն իր վրա: Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում՝ Երիցյանների սուպերմարկետի հետնամասում:
Հիվանդանոց տեղափոխված Մարգարյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

