Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս որոշակի բարդություններ կան. Եվրոպական խորհրդի նախկին նախագահ

Հայաստան բեռների մատակարարման սահմանափակումների վերացումն ադրբեջանական կողմից շատ կարևոր որոշում է։ Դրա մասին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելը։

Ըստ նրա՝ նման իրավիճակը դժվար կլիներ պատկերացնել ընդամենը մի քանի ամիս կամ տարի առաջ։

«Ես հասկանում եմ, որ որոշակի դժվարություններ և զգայուն հարցեր մնում են, և մենք պետք է դա հաշվի առնենք։ Այնուամենայնիվ, իմ կարծիքով, նման քայլերը հուսադրող նշան են։ Ես հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին երկու կողմն էլ լրացուցիչ ջանքեր կգործադրեն և խաղաղության ուղին կդարձնեն անշրջելի»,- նշել է Միշելը։

Նա նշել է, թե իր միջնորդական առաքելության հենց սկզբից հասկացել է, որ անհրաժեշտ է օգնել վերականգնելու վստահության գոնե նվազագույն հիմքը։ Սա հեշտ չէր, երբեմն չափազանց դժվար էր։

«Միևնույն ժամանակ, անհրաժեշտ էր վճռականություն ցուցաբերել։ Իմ կարծիքով, այսօր երկու կողմի ընդունած որոշումները շատ համարձակ քայլեր են»։ Դրանք ցույց են տալիս խաղաղության գործընթացն առաջ մղելու և ամրապնդելու անկեղծ կամք»,- հավելել է Միշելը։

Տեսանյութեր

Լրահոս