Եթե ԱՄՆ-ում, Ռուսաստանում կամ մեկ այլ տեղում տեղի ունենար այն, ինչ եղավ ոստիկանության Նոր Նորքի բաժնում, ԱԺԲ-ն միանգամից կճանաչվեր ահաբեկչական, կարգելվեր նրա գործունեությունը. Սերգեյ Մելքոնյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Նենսի Փելոսիի հայտարարությունը՝ «Մենք եկել ենք փրկելու Հայաստանի ժողովրդավարությունը, իրականում նշանակում է՝ մենք եկել ենք պահելու ռեժիմը»։ Ըստ նրանց՝ գործող ռեժիմ = ժողովրդավարություն։
- Ռեժիմի շահերը պետք է տարանջատել Հայաստանի շահերից, ռեժիմի դեմ սպառնալիքները՝ Հայաստանի դեմ սպառնալիքներից։ Հայաստանին Ռուսաստանից որևէ վտանգ չի սպառնում։
- Հայաստանն այսօր անում է ամեն ինչ, որ Ադրբեջանը պատերազմ սկսի, և անում է ամեն ինչ, որ Հայաստանն այդ պատերազմում պարտվի։
- Հայաստանի իշխանություններից ոչ ոք չհերքեց Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի այն հայտարարությունը, թե իրենք պատրաստ են Հայաստանին պաշտպանել Ռուսաստանից եկած սպառնալիքից։ Դա նշանակում է, որ ՀՀ իշխանություններն ընդունում են, որ Ռուսաստանից վտանգ կարող է սպառնալ։
- Եթե ԱՄՆ-ում, Ռուսաստանում կամ մեկ այլ տեղում տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ ոստիկանության Նոր Նորքի բաժնում, այդ կազմակերպությունը՝ ԱԺԲ-ն, միանգամից կճանաչվեր ահաբեկչական, կարգելվեր նրա գործունեությունը։ Հայաստանում նման բան տեղի չունեցավ։ Դա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ։ Փաստորեն մարդիկ կարող են ահաբեկչություն իրականացնել, բայց ահաբեկիչ չկոչվել։
- Երբ Փաշինյանն ասում էր՝ սկսել եմ բանակցել իմ սեփական կետից, դա նշանակում է, որ բանակցային նոր գործընթացը սկսվել էր հենց 2018թ.-ից։ Այդ ֆորմատը ենթադրում էր Արցախի հանձնում և Հայաստանի աստիճանական հանձնում։
- Արդյո՞ք այսօրվա իշխանությունը Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին, Բաքվում գերի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ուզում է տեսնել Հայաստանում։ Ես վստահ եմ, որ ոչ։
- Եթե դու ասում ես՝ եթե չհանձնենք Տավուշի գյուղերը, շաբաթվա վերջում կլինի պատերազմ, նշանակում է՝ դու տապալել ես 4 տարվա քո արտաքին քաղաքականությունը։ Դա նշանակում է՝ քո ոչ միայն Զինված ուժերը, այլև անվտանգային ընդհանուր համակարգն ի վիճակի չէ կանխել պատերազմը։
- Քանդում են Հայաստանի ամենապինդ պաշտպանական գծերից մեկը, որ թուլացնեն Հայաստանը, հետո ասեն՝ թույլ ենք, դիմադրել չենք կարող։
- IRI-ի վերջին հարցումներով՝ Թուրքիայի հանդեպ դրական վերաբերմունքի միտումն աճել է, և դա իշխանությունների պրոպագանդայի արդյունքն է։
- Ադրբեջանում Հայաստանի հետ համագործակցության օրակարգ չկա, կա օրակարգ՝ հայաթափել Հայաստանը։
- Ես որևէ կասկած չունեմ, որ եթե Ադրբեջանից պահանջ գա՝ կալանավորել Արցախի նախագահին ու մյուս պաշտոնյաներին, ու դրա տակ դնի ֆորմալ իրավական հիմք, դա այստեղ կարվի։
- «Արցախի Հանրապետություն չկա» նախադասությունը կարող է հնչել միայն երկու մայրաքաղաքներից՝ Բաքվից և Անկարայից։ Այսօր դա հնչեց ՀՀ կառավարության շենքից։
- Ադրբեջանն ինչ–որ փուլում կարող է պահանջել հանձնել Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախարարներին։ Ադրբեջանի թշնամիները նույն ՀՀ իշխանության թշնամիներն են։ Եվ եթե այդ պահանջը լինի, կտեսնենք՝ ինչ կլինի։
- Արևմտյան բոլոր դիվանագետներն ասում են՝ ոչ ոք ձեզ որևէ կարգավիճակ չի տալու, հանեք դա ձեր մտքից։ Մենք ձեզ մի քիչ փող կտանք, որ կարողանաք գոյատևել, մնացածը մեզ չի հետաքրքրում։
- ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան պատրաստ են աջակցել Ուկրաինային միայն այն դեպքում, եթե Ուկրաինան պայքարի Ռուսաստանի դեմ։ Նույն երկրները պատրաստ են օգնել Հայաստանին միայն մի դեպքում՝ եթե Հայաստանը Ռուսաստանին հանի այստեղից։
- Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, չեմ հասկանում՝ ինչու Նորքի բաժնում ահաբեկչություն իրականացրած ԱԺԲ անդամները ձերբակալվում են, իսկ այն իրականացրած քաղաքական ուժն ահաբեկչական չի ճանաչվում, ու նրա բոլոր անդամները ձերբակալված չեն։ Եթե դա չի արվում, հասարակությունն իրեն անվտանգ չի զգա։
- Ինչո՞ւ Արևմուտքն Ուկրաինային խորհուրդ չի տալիս ազատվել ազգային կարծրատիպերից։
- Որևէ խաղաղության պայմանագիր երբեք չի բանակցվել։ Երբեք ինձ որևէ մեկը չի կարող ցույց տալ դրաֆտային փաստաթուղթ, որի վրա գրված է ՝ «խաղաղության պայմանագիր»։ Նշանակում է՝ կողմերը երբեք դրա շուրջ չեն բանակցել։
- Թուրքերը շատ պարզ ասում են՝ հայեր ջան, դուք մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններում չկաք։ Ոնց Ադրբեջանը կասի, մենք այնպես էլ կանենք։
Մանրամասները՝ տեսանյութում