Բաժիններ՝

Միլի Բոբի Բրաունը կսովորի խոսել ուրվականների հետ

«Տարօրինակ դեպքեր» սերիալի եզրափակիչ եթերաշրջանից հետո Միլի Բոբի Բրաունը կշարունակի իր համագործակցությունը Netflix-ի հետ: Deadline-ի տվյալներով՝ դերասանուհին ստացել է գլխավոր դերը գերբնական «Պրիզմա» սերիալում:

Ֆիլմի սցենարը պատմում է Քեսսիի մասին, ով ունի ուրվականների հետ շփվելու ունակություն։ Գլխավոր հերոսուհին շատ կարճ ժամանակում պետք է բացահայտի վերջերս տեղի ունեցած մի երևույթի պատճառը, ինչը կարող է սպառնալիք դառնալ երկրի համար:

ֆիլմի ռեժիսորը Իթան Ֆրանկելն է: Պրոդյուսերական թիմում ընդգրկված են Էնթոնի և Ջո Ռուսոները, Ռեյչել Բրոսնահանը և ինքը՝ Բրաունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031