Թուրքիան Եվրոպայում 6-րդն է օրական թռիչքների միջինացված ցուցանիշներով

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն տվյալներ է ներկայացրել երկրում իրականացվող թռիչքների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուրալօղլուի խոսքով՝ Թուրքիայում օրական միջինում 3841 թռիչք է իրականցվում, ինչը արդյունքում Թուրքիան դասվում է Եվրոպայում թռիչքների ամենախիտ չվացուցակն ունեցող երկրներից շարքին: Նման ցուցանիշով Թուրքիան 6-րդն է եվրոպական երկրների մեջ։

ՆախարարՈւրալօղլուի տեղեկացմամբ՝ միայն Ստամբուլի օդանավակայաիում օրական միջինում գրանցվում է 1556 թռիչք, իսկ Անթալիայում՝ 957:

Հավելենք, որ վերոհիշյալ տվյալները կազմվել են հոկտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում՝ թռիչքների օրական քանակության միջինացված ցուցանիշերի հիման վրա:

Տեսանյութեր

Լրահոս