Հայաստանը ոչ թե թուրք-ադրբեջանական միջանցք է տալու, այլ ինքն է դառնալու թուրք-ադրբեջանական միջանցք. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Նիկոլը հրաժարվել է Հայաստանի Հանրապետությունը գործոն դարձնելու բոլոր առավելություններից ու Հայաստանը վեր է ածում թուրք-ադրբեջանական միջանցքի։

Վերջին մի քանի տասնամյակում Հայաստանի տարածաշրջանային ու որոշ չափով նաև աշխարհաքաղաքական լուրջ գործոն լինելը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով.

– Հայկական Արցախի գոյությամբ

– Հայկական Սյունիքի, հայ-իրանական սահմանի ու Ադրբեջանը Նախիջևանից կտրված պահելու տարածքի առկայությամբ

– Հայկական ատոմակայանով

– Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությամբ։

Նիկոլն ու նրա թուրք-ադրբեջանական գործընկերները չեզոքացրել են հայկական Արցախը, Սյունիքին լուրջ վտանգ է սպառնում, ատոմակայանը հայ-ռուսական դեգրադացվող հարաբերությունների հետևանքով կարող է կանգնել փակման վտանգի տակ, իսկ ռուսական ռազմաբազան էլ տեսանելի ապագայում կարծես դուրս է հանվելու՝ նիկոլական ռեժիմի առկայության դեպքում։

Այս սցենարի խաղարկման արդյունքում Հայաստանը ոչ թե թուրք-ադրբեջանական միջանցք է տալու, այլ ինքն է փաստացի դառնալու թուրք-ադրբեջանական միջանցք»։

Տեսանյութեր

Լրահոս