Սոխն ու գազարը մանր կտրատեք: Հաստ հատակով կաթսայի մեջ տաքացրեք կարագը, լցրեք կտրտած սոխն ու գազարը: Միջին ուժգնության կրակի վրա տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Մոտ 10 րոպե:
Սոխն ու բեկոնը բարակ կտրատեք: Ոչ մեծ թավայի մեջ տաքացրեք ձեթը, տեղադրեք սոխն ու բեկոնը, միջին ուժգնության կրակի վրա տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը, մոտավորապես 10 րոպե:
Հավը հավասար կտորների բաժանեք: Մեծ թավայի մեջ դրեք կարագը, ապա՝ հավի կտորները, աղ ու պղպեղ արեք:
Ոսպը լվացեք, լցրեք կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցրեք, դրեք կրակի վրա, եռացրեք: Աղ չանեք: Ոսպը եփեք մոտ 10-50 րոպե՝ կախված նրա սորտից:
Մեծ ու խորը թավայի մեջ ձիթապտղի ձեթ լցրեք, բադրիջանները տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Պատրաստի բադրիջանները շարեք անձեռոցիկի վրա, թողեք մի քանի րոպե: Հետո հենց անձեռոցիկների վրա շարված բադրիջանների վրա աղ ու պղպեղ արեք:
Կրեմի համար կաթը եռացրեք, ավելացրեք 2 ճ/գ շաքարավազն ու ողջ վանիլային շաքարավազը՝ խառնելով այն, մինչև ներծծվի: Ավելացրեք կիտրոնի մանրացրած կեղևն ու կես թ/գ աղը: Մնացած շաքարավազի հետ հարեք ձվի 3 դեղնուցները, ավելացրեք օսլան ու խառնեք տաք կաթի հետ՝ անընդհատ խառնելով, մոտ 2-3 րոպե: Թողեք, թող հովանա:
Բադրիջանները հաստ շերտերով օղակաձև կտրատեք: Դրեք քամիչի վրա, աղ արեք, վրաները ափսե դրեք, ափսեի վրա՝ ծանր մի բան ու 30 րոպե թողեք՝ այդպես մնան: Ապա լվացեք բադրիջաններն ու չորացրեք:
Խմորի համար լայն ու խորը պնակի մեջ ջարդեք մեծ ձուն, խառնեք 2-3 ճ/գ սառը ջրի, աղացած դարչինի ու շաքարի հետ: Քիչ-քիչ ավելացնելով հալած կարագն ու ալյուրը՝ խմոր հունցեք:
Միսը միջին չափի քառակուսիների ձևով կտրատեք: Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, 30 վայրկյան մտցրեք եռացրած, ապա սառը ջրի մեջ, մաքրեք կեղևից ու սերմերից, պտղամիսը շատ մանր կտրատեք: Մանր կտրատեք նաև հազրեվարդն ու խնկածաղիկը:
Խուրմայից հեռացրեք կորիզը ու հնարավորության դեպքում՝ նաև կեղևը:
Լոլիկը խոշոր կտորներով կտրատեք: Կեղևը, սերմերը մաքրեք: Լոլիկները տեղադրեք տապակի վրա, վրաները աղ և 2 ճ.գ. շաքարավազ արեք: Տապակը 10 րոպեով տեղադրեք 190 աստիճան տաքության ջեռոցում: Երբ լոլիկները փափկեն, հանեք ջեռոցից, բլենդերի մեջ հարեք ու պյուրե սարքեք: Թողեք, լրիվ հովանա:
Սունկը մաքրեք, կտրատեք: Մաղադանոսը մանր կտրատեք: Սպանախը սառը ջրով լվացեք, չորացրեք, կտրատեք: Սոխը մանր կտրտեք, ձեթի մեջ 5 րոպե տապակեք, մինչև փափկի: Ավելացրեք սունկը, կրակն ուժեղացրեք, ևս 3 րոպե տապակեք:
Նուշի ալյուրը լցրեք թասի մեջ, ավելացրեք շաքարավազը (3 ճ/գ շաքարավազ պահեք), մի քիչ հարեք ձուն ու վանիլային շաքարավազը, ավելացրեք ալյուրին: Կիտրոնի կեղևը մանրացրեք, կրկին ավելացրեք նուշի ալյուրին: Խմոր հունցեք:
Միքսերի կամ շեյքերի մեջ լցրեք սուրճը, շաքարավազը, խտացրած կաթն ու 3-4 ճ/գ սենյակային ջերմաստիճանի ջուրը:
Սոուս պատրաստելու համար լոլիկների կեղևը մաքրեք, սերմերը հեռացրեք, միջուկը, սոխն ու սխտորը մանր կտրատեք:
Նրբերշիկները չոր թավայի մեջ բոլոր կողմերից տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը՝ մոտ 5-6 րոպե: Մանր կտրատեք սոխը, երեք մասի բաժանեք: Մի մասը նույն թավայի մեջ 1 ճ/գ ձեթով 4-5 րոպե տապակեք, ավելացրեք ոլոռը և 1/2 բաժակ ջուր, հասցրեք եռման աստիճանի, միջին կրակի վրա 5-10 րոպե եփեք:
Համեմը մանր կտրատեք, սխտորը մաքրեք: Հացը փոքր կտորների բաժանեք:
Սխտորը մանրացրեք, մաղադանոսի տերևները մանր կտրատեք ու ձվի, պարմեզան պանրի հետ լցրեք մսի խճողակի վրա: Հացը հանեք կաթի միջից, քամեք, ավելացրեք խճողակին և ինչպես հարկն է՝ հունցեք:
Կարտոֆիլը և սոխը քառակուսաձև կտրատեք և ձիթապտղի ձեթի մեջ միջին ուժգնության կրակի վրա 5 րոպե տապակեք: Ապա 1/2 բաժակ եռացրած ջուր լցրեք վրան, կափարիչը փակեք, թույլ կրակի վրա 20 րոպե շոգեխաշեք:
Լոլիկները կիսեք, հեռացրեք հեղուկն ու սերմերը: Լոլիկները կտրված մասը դեպի վեր շարեք տապակի վրա՝ ձեթով պատված փայլաթիթեղի վրա: Լոլիկների վրա լցրեք ուրցի տերևները, աղ արեք, վրան ճզմած ու կտրտած սխտորի հետ խառնած ձիթապտղի ձեթ ցայեք:
Միսը ոչ մեծ կտորներով կտրատեք: Սոխը բարակ օղակաձև կտրատեք, սխտորն ու ռեհանը մանրացրեք: Լոլիկները մաքրեք, հեռացրեք նաև սերմերն ու հեղուկը: Պտղամիսը մանր կտրատեք:
Ոսպի վրա սառը ջուր լցրեք, և թողեք մնա 12 ժամ: Այնուհետև ջուրը թափեք, ոսպի վրա 1,5 լիտր սառը ջուր լցրեք, հասցրեք եռման աստիճանի և թույլ կրակի վրա 1 ժամ եփեք, վերջում աղ արեք:
Բաղադրիչները՝ 400 գ տերև ծաղկակաղամբի պոչի հատվածից 4 մեծ կտոր սպիտակ հաց 2 պճեղ սխտոր 6 ճ/գ ձիթապտղի ձեթ աղ քերած պարմեզան՝ մատուցելու համար Պատրաստման եղանակը Ծաղկակաղամբի տերևները խոշոր կտրատեք: Միջին ուժգնության կրակի վրա 15-20 րոպե 1 լիտր աղաջրի մեջ եռացրեք դրանք, մինչև փափկելը: Տերևները հանեք, թողեք՝ քամվեն, իսկ ջուրը պահեք տաք վիճակում: Սխտորը մաքրեք, […]
Դդումի կեղևն ու միջուկը հեռացրեք, պտղամիսը խոշոր քառակուսիներով կտրատեք, լցրեք եռացող աղաջրի մեջ և եփեք մինչև փափկելը՝ մոտ 10-15 րոպե: Քամիչի մեջ լցրեք, քամվելուց հետո տրորեք, պյուրեի վերածեք:
Խմորիչով խմոր պատրաստելու համար անհրաժեշտ է 15-20 գ թարմ խմորիչ, 500 գ ցորենի ալյուր, մի փոքր աղ ու շաքարավազ, 2 ճ/գ ձիթապտղի ձեթ և 38-40 աստիճան ցելսիուս տաքության բավարար քանակի ջուր, որպեսզի փափուկ ու հարթ խմոր ստացվի:
Զիրայի ու գինձի սերմերը տրորեք: Կուսկուսը լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք աղը, տրորած զիրան ու գինձը: 2 ճ/գ ձիթապտղի ձեթ լցրեք վրան, խառնեք:
Փակ կափարիչի տակ եփեք բրինձը մինչև ջուրը ներծծվի, գոլորշիանա՝ մոտ 12 րոպե: Ապա բրնձի վրա լցրեք գինին, կրակը թուլացրեք և շարունակեք եփել մինչև բրինձը փափկի՝ մոտ 10 րոպե:
Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, 30 վրկ մտցրեք եռացրած ջրի, ապա սառը ջրի մեջ, կեղևը հեռացրեք: Հեռացրեք սերմերն ու հեղուկը: Պտղամիսը մանր կտրատեք:
Բաղադրիչները՝ 2 կլոր բիսկվիթ՝ յուրաքանչյուրը մոտ 400 գ քաշով (տես՝ խորհուրդ 3) 1 լ կաթ 6 ձվի դեղնուց 2 բաժակ շաքարավազ 100 գ ալյուր 90 գ կակաոյի փոշի 300 գ մաքրած նուշ 100 մլ ռոմ 100 մլ լիկյոր «Ալկերմես» կամ համեմունքներով կոնյակ (տես՝ խորհուրդ) կես կիտրոնի կեղև դարչինի փոքր փայտիկ Ջնարակի (глазурь) համար 2 ձվի […]
Խմորի համար խմորիչը բացեք 38-40 աստիճան ցելսիուս տաքության ջրով: Ավելացրեք ալյուրն ու աղը, խմոր հունցեք: 10 րոպե լավ հունցեք, մինչև խմորն առաձգական դառնա: Խմորը ծածկեք կտորով, մոտ 1 ժամ թողեք տաք տեղում: