20 տարի առաջ` գաղափար, այսօր՝ հազարավոր մարդկանց պատմություն․ Երեմյան ըկերությունների խումբը 20 տարեկան է

20 տարի առաջ՝ գաղափար, այսօր արդեն՝ հազարավոր մարդկանց պատմություն․ Երեմյան ընկերությունների խումբը տոնում է իր 20-ամյակը։

2600 աշխատակից ունեցող ընկերությունն ունի 27 բիզնես ուղղություն, 18 ռեստորան, 2 գյուղատնտեսական համալիր՝ Վայոց ձորում և Լոռու մարզում։ Վերջինս ամենամեծն է Հայաստանում և եզակի տարածաշրջանում՝ իր «Սերմից՝ սեղան» հայեցակարգով։

Ընկերության մարքետինգի և հասարակայնության հետ դեպարտամենտի տնօրեն Լուսինե Երեմյանը հաջողության պատմությունն ամփոփում է թվերով

«Հյուրընկալության ոլորտում մենք մինչ օրս ունեցել ենք 15 միլիոն հյուր, 7 միլիոն զբոսաշրջիկ, հեղինակել ենք 150-ից ավելի ուտեստներ (բայց, իհարկե, հասկանում եք՝ ռեստորաններում ունենք 1000-ից ավելի ներկայացված ուտեստներ մեր ընկերության կողմից)։

Կարդացեք նաև

Արտադրել ենք 28 միլիոն լիտր կաթ, մշակել ենք 1200 հեկտար հող, ստացել ենք 50 հազար տոննա կեր և Տաշիրի մեր խոզաբուծարանում արտադրել ենք 500 տոննա միս։ Հիմնել ենք մոտ 90.000 քմ գյուղատնտեսական շինություն։

Եվ, իհարկե, վստահ եմ, որ գիտեք՝ այս տարիների ընթացքում մենք գրանցել ենք երկու գինեսի ռեկորդ և նվիրել ենք Հայաստանին աշխարհի ամենամեծ գաթան, ինչպես նաև՝ մեկ ժամում ամենամեծ թվով բաժակներով կաթի օգտագործում։ Ստացել ենք ՀՀ-ում եզակի երեք սերտիֆիկացում»։

Այսպես, «20 տարի՝ սիրով Հայաստանին» հոբելյանական կարգախոսով՝ Երեմյանը մեկնարկում է հոբելյանական տարին՝ խոստանալով նորն ու ավելին։

Ընկերությունների խմբի հիմնադիրը՝ ռեստորատոր Դավիթ Երեմյանն էլ բանաձևում է իր և թիմի հաջողության կոնցեպտը․ «Կան սկզբունքներ, որոնք դրվել են 2006 թվականից մենք սկզբունքներից չենք շեղվել, իսկ մեր թիմը կազմված է մարդկանցով, որոնք կիսում են այդ սկզբունքները։

Մեր սկզբունքներն են՝ ճիշտ նպատակներ դնել մեր առաջ, հետևողական լինել մեր նպատակների հարցում և բարձր պահել այն արժեքները, նպատակները, որոնք դրված են մեր առջև»։

Առկա մեծ ու փոքր մարտահրավերները չեն խոչընդոտել, որ ընկերությունը հանդես գա համարձակ ու բազմաբնույթ նախագծերով։

Դավիթ Երեմյանը պատմում է՝ ինքն ու թիմը մարտահրավերներին վերաբերվել են որպես խնդիրներ, որոնք լուծման կարիք ունենք, ու հենց այդ մոտեցումն է պատճառ դարձել, որպեսզի ընկերությունը որակյալ կադրերի համար, օրինակ, ստեղծի Երեմյան ակադեմիան, որի հազարավոր շրջանավարտներ այսօր HoReCa ոլորտի լավագույն ներկայացուցիչներից են։

«Ես շատ ճամփորդում եմ և ի՞նչ եմ նկատում՝ Երևան քաղաքը կարող է կանգնել աշխարհի լավագույն ռեստորանային քաղաքների կողքին. մենք չենք զիջում, եթե ինչ-որ տեղ նույնիսկ առավելություն չունենք, որովհետև մեր աշխատասիրությունը, կրեատիվությունը թույլ են տալիս՝ մի քիչ էլ առաջ ընկնել»,- հավելեց նա։

Այս մոտեցումն է պատճառ դարձել նաև, որ ընկերությունը մուտք գործի բավականին բարդ՝ գյուղատնտեսության ոլորտ, որպեսզի որակյալ մթերքները հենց իրենք հասցնեն իրենց սպառողին։

«Մեր ամբողջ պատմության մեջ որ տեսնեք, մենք նպատակի հետևից գնացող ենք, ուղղություն վերցնել, ուղղություն զարգացնել․․․, այդ է պատճառը, որ մենք չենք շեղվել ու չենք շեղվելու ճանապարհից»,- վստահեցրեց գործարարը։

Դավիթ Երեմյանը հենց այս ուղենիշերով ու նվիրումով է շարունակում գործունեությունը, իսկ որպես պատասխանատու գործարար՝ անձամբ ստորագրում է թե՛ բրենդի, թե ՛ յուրաքանչյուր արտադրանքի համար․ սեփական ազգանունով՝ Երեմյան։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս