Բաժիններ՝

Բադրիջաններ՝ բոհեմական ձևով

Բաղադրիչներ՝

  • 4-6 չափաբաժնի համար
  • 8 միջին չափի բադրիջան
  • 6 մեծ, հասած լոլիկ
  • 3 պճեղ սխտոր
  • 1 մեծ գլուխ սոխ
  • 4 ճյուղ մաղադանոս
  • 50 գրամից մի քիչ ավել կարագ
  • 1 բուռ քերած պանիր
  • 1/2 լ ձիթապտղի ձեթ
  • մի քիչ ուրց
  • 1 դափնետերև
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կլպեք բադրիջանները, 1,5 սմ հաստությամբ շրջանաձև կտրեք:

Մեծ ու խորը թավայի մեջ ձիթապտղի ձեթ լցրեք, բադրիջանները տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Պատրաստի բադրիջանները շարեք անձեռոցիկի վրա, թողեք մի քանի րոպե: Հետո հենց անձեռոցիկների վրա շարված բադրիջանների վրա աղ ու պղպեղ արեք:

Կարդացեք նաև

Թավայի մեջ մոտ 3 ճ/գ ձեթ թողեք (մնացածն էլ պետք չի գալու): Մանր կտրատեք սոխն ու սխտորը: Լոլիկները դրեք եռացրած, ապա սառը ջրի մեջ, մաքրեք կեղևից, կտրատեք, հեռացրեք սերմերն ու հեղուկը, ապա միջուկը տրորեք:

Նորից միացրեք թավայի տակը, ավելացրեք սոխն ու 3 րոպե տապակեք:

Տապակած սոխի վրա ավելացրեք լոլիկները, սխտորը, մաղադանոսը, ուրցը, դափնու տերևը, աղն ու սև պղպեղը: 10 րոպե տապակեք ուժեղ կրակի վրա: Ավելացրեք բադրիջաններն ու խառնեք, մի քիչ ուժեղացրեք կրակն ու պատրաստեք ևս 10 րոպե:

Տապակը պատեք կարագով, լցրեք թավայի բաղադրությունը, հավասարեցրեք, վրան լցրեք քերած պանիրը ու կտորներով կտրատած կարագը:
10-15 րոպեով տեղադրեք ջեռոցում:

Մատուցել տաք վիճակում:

Տեսանյութեր

Լրահոս