Բաժիններ՝

Լոլիկով ու կարմիր քաղցր սոխով մուս

Բաղադրիչները

  • 1 կգ շատ հասած լոլիկ
  • 1/3 բաժակ շաքարավազ
  • 1 փաթեթ կամ 10 գ ժելատին
  • 250 մլ յուղոտ սերուցք
  • 2 խոշոր, քաղցր կարմիր սոխ
  • 1 թարմ, կարմիր, կծու պղպեղ չիլի
  • աղ

Պատրաստման եղանակը

Լոլիկը խոշոր կտորներով կտրատեք: Կեղևը, սերմերը մաքրեք: Լոլիկները տեղադրեք տապակի վրա, վրաները աղ և 2 ճ.գ. շաքարավազ արեք: Տապակը 10 րոպեով տեղադրեք 190 աստիճան տաքության ջեռոցում: Երբ լոլիկները փափկեն, հանեք ջեռոցից, բլենդերի մեջ հարեք ու պյուրե սարքեք: Թողեք, լրիվ հովանա:

Ժելատինը 10 րոպեով թրջեք 1/3 բաժակ սառը ջրի մեջ: Ապա քամեք ու լուծեք 1/2 բաժակ տաք ջրի մեջ: Թողեք, մի փոքր հովանա:

Կարդացեք նաև

Սառը սերուցքը հարեք, ավելացրեք լուծված ժելատինը և լոլիկի պյուրեն: Լավ խառնեք, խառնուրդը լցրեք ֆորմայի մեջ և 2 ժամով տեղադրեք սառնարանում:

Սոխը փետրաձև կտրատեք, լցրեք հաստ հատակով կաթսայի մեջ, ավելացրեք մնացած շաքարավազը: Չիլի պղպեղի սերմերը հեռացրեք ու պղպեղն ամբողջությամբ ավելացրեք սոխին: Կոնֆիտյուրը եփեք թույլ կրակի վրա, մինչև ժելեանման զանգված ստանալը, մոտ 30 րոպե:

Մատուցելու համար լոլիկի «մուսից» գդալի օգնությամբ գնդիկներ արեք, վրան լցրեք սոխի կոնֆիտյուրը:

Խորհուրդ: Հնում, երբ ժելատին չի եղել, տեղաբնակներն այս աղանդերի մեջ կարտոֆիլի օսլա են օգտագործել: Եթե ուզում եք աղանդերն այս եղանակով պատրաստել, ապա 2-րդ քայլի ժամանակ 1/2 բաժակ ջուրը եռացրեք, ավելացրեք 1 ճ.գ. օսլան և լավ խառնեք: Մնացածը՝ հետևեք բաղադրատոմսին:

Տեսանյութեր

Լրահոս