Լոլիկների վրա դանակով խաչաձև կտրվածք արեք, մի քանի վայրկյանով եռացրած ջրի մեջ մտցրեք ու հանեք, դրեք ափսեի մեջ:
Ձվերը 10 րոպե խաշեք։ Ծովախեցգետնի ձողիկները ոչ մեծ խորանարդների ձևով կտրատեք:
Բլղուրը եփեք ու քամեք: Ցողեք ձիթապտղի յուղով ու կիտրոնի հյութով:
Աղցանի համար պետք է օգտագործել նախապես եփած ու հովացրած մակարոն:
Խոզի կողերը լվացեք, չորացրեք, կտրտեք: Սալորաչիրը լվացեք, 15 րոպեով թողեք եռացրած ջրի մեջ:
Սոխը մանր կտրատեք ու ձիթապտղի յուղի մեջ տապակեք մինչև թափանցիկ դառնալը:
Կեֆիրը ձվի, աղի ու կերակրի սոդայի հետ հարեք: Ավելացրեք մաղած ալյուրն ու խմոր հունցեք:
Հավի փափկամիսը լվացեք, չորացրեք, աղացեք: Աղացած մսին ավելացրեք ձուն կամ ձվերը, համեմունքները, խառնեք:
Հավը լվացեք, կտրտեք, տեղադրեք խորը ափսեի մեջ: Աղ արեք, համեմեք հավի համար նախատեսված համեմունքով:
Լայն պնակի մեջ լցրեք ալյուրը, խմորիչն ու փխրուցիչը, աղն ու շաքարավազը: Ավելացրեք թթվասերը, մի քիչ հարած ձուն ու տաք ջուրը: Փափուկ խմոր հունցեք:
Հնդկաձավարի լապշան մոտ 6 րոպե եփեք աղաջրի մեջ: Կարևոր է այն շատ չեփելը, որպեսզի շատ չփափկի:
Լոլիկն ու պղպեղը խոշոր կտրատեք, ձիթապտղի հետ մեկտեղ լցրեք տապակի մեջ: Վրան ձիթապտղի յուղ ցողեք:
Խոզի միսն ամբողջական կտորով դրեք կաթսայի մեջ, վրան ջուր լցրեք, դրեք կրակին: Եռացրեք, փրփուրը հեռացրեք, կափարիչով ծածկեք ու թույլ կրակի վրա 1,5 ժամ եփեք:
Բադրիջանների ծայրերը երկու կողմից հեռացրեք, 3 մասի բաժանեք, մասերից յուրաքանչյուրը տաշեղաձև կտրատեք: Տեղադրեք խորը ափսեի մեջ, վրան 1 ճ.գ. աղ լցրեք, խառնեք: 20 րոպե թողեք:
Սոխը մանր խորանարդների ձևով կտրատեք: Թավայի մեջ լցրեք բուսական յուղը, դրեք կրակին, ավելացրեք կտրտած սոխը, տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Կաղամբը, շամպինյոններն ու մաքրած սոխը կտրատեք: Գազարը քերեք խոշոր քերիչով:
Լավաշը բացեք, փռեք, վրան բարակ շերտով մայոնեզ քսեք: Մայոնեզի վրա լցրեք միջուկը, ռուլետի պես փաթաթեք, 30 րոպեով տեղադրեք սառնարանում: Հանեք, համաչափ կտրատեք ու մատուցեք:
Տապակի մեջ փայլաթիթեղ դրեք, վրան բուսական յուղ քսեք: Շարեք թակած խոզի միսը, աղ արեք, ձեր ճաշակով համեմեք: Մսերի վրա քսեք ընկուզեղենի ու թթվասերի խառնուրդը: Ապա մեկ շերտ քերած պանիր լցրեք վրան:
Սպանախը լվացեք, չորացրեք ու մանր կտրատեք: Ֆետտա պանիրը պատառաքաղով տրորեք:
Խորը թավայի կամ կաթսայի մեջ տաքացրեք բուսական յուղը, մեջը լցրեք տավարի մսի կտորներն ու 8-10 րոպե տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Հավի փափկամիսը բարակ շերտերի բաժանեք, երկու կողմից մուրճիկով թակեք: Աղ արեք, համեմեք:
Պատրաստի բանջարեղենը մեծ պնակի մեջ խառնեք, ավելացրեք եգիպտացորենը:
Սալորաչիրը եռացրած ջրով լվացեք, չորացրեք, բարակ շերտերով կտրատեք:
Վարունգն ու լոլիկը միջին չափի կտորներով կտրատեք, իսկ սոխը՝ կիսաօղակաձև:
Դդմիկը լվացեք, փոքր խորանարդների ձևով կտրատեք: Մեծ թավայի մեջ տաքացրեք ձիթապտղի յուղը, դդմիկը տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Կտրտած դդմիկը պիտի մեկ շերտով տապակեք, եթե թավան փոքր է, մաս-մաս տապակեք:
Ձուն կաթի, աղի ու աղացած սև պղպեղի հետ հարեք: Ավելացրեք ալյուրը, էլի հարեք:
Բադրիջանների վրա ձիթապտղի ձեթ (1 ճ.գ.) քսեք, ատամի չոփիկով մի քանի տեղից ծակծկեք և 40 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Պանիրը խոշոր քերիչով քերեք: 1/3 մասը պահեք սուֆլեի վերին շերտի համար, իսկ մնացածը խառնեք դեղնուցի հետ: Սպիտակուցը հարեք մինչև խիտ փրփուր ստանալը:
Միջուկը տեղադրեք վարունգի շերտի ծայրին, ռուլետի նման փաթաթեք: Վարունգի պոչիկը պետք է վերևից լինի, որպեսզի ատամի չոփիկով կարողանաք ամրացնել: Չերրի լոլիկները կիսեք, տեղադրեք ռուլետի վրա ու ատամի չոփիկով ամրացրեք: Մատուցեք: