«Սանտյագո»
Բաղադրիչները
- 1 մեծ ձու
- 125 գ ալյուր
- 125 գ շաքարավազ
- 1 թ/գ աղացած դարչին
- 100 գ մի փոքր ավել կարագ
- շաքարի փոշի՝ մատուցելու համար
Միջուկի համար
- 500 գ մաքրած նուշ
- 500 գ շաքարավազ
- 8 ձու
- 1 թ/գ աղացած դարչին
- 1 կիտրոնի կեղև
Պատրաստման եղանակը
Խմորի համար լայն ու խորը պնակի մեջ ջարդեք մեծ ձուն, խառնեք 2-3 ճ/գ սառը ջրի, աղացած դարչինի ու շաքարի հետ: Քիչ-քիչ ավելացնելով հալած կարագն ու ալյուրը՝ խմոր հունցեք:
Սեղանին ալյուր ցանեք, խմորը բացեք մոտ 32 սմ տրամագծով շրջանակի ձևով: Մոտ 28 սմ տրամագծով տապակին կարագ քսեք, տապակի մեջ լցրեք խմորը՝ հավասարեցնելով ծայրերը:
Միջուկի համար նուշը մանր կտրատեք կամ հարեք բլենդերի մեջ:
8 ձվերը հարեք շաքարի, աղացած դարչինի ու կիտրոնի աղացած կեղևի հետ: Ավելացրեք աղացած կամ մանր կտրատած նուշը՝ մի փոքր մաս առանձնացնելով ձևավորման համար: Միջուկը մի փոքր էլ հարեք ու լցրեք խմորով տապակի վրա: Վրան ցանեք մնացած նուշը:
Տապակը տեղադրեք 190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում, մինչև կեղևը ոսկեգույն երանգ ստանա, մոտ 30 րոպե:
Արդեն պատրաստի կարկանդակը հանեք տապակից, թողեք՝ հովանա, վրան շաքարի փոշի ցանեք, մատուցեք:
Խորհուրդ: Որպեսզի կարկանդակը նման լինի օրիգինալին, կարող եք թղթին կարկանդակի չափերին համապատասխան սուր նկարել, կտրել այն, օգտագործել որպես տրաֆարետ. դնել կարկանդակի վրա, ողջ կարկանդակի վրա կակաոյի փոշի ցանել: Երբ տրաֆարետը զգուշորեն բարձրացնեք, կարկանդակի վրա կմնա ասպետի սպիտակ թրի պատկերը: