Բաժիններ՝

Նշվել են տան ամենակեղտոտ յոթ իրերը

Ավստրալիայից մաքրության մասնագետ Ջեյսոն Շիփվեյը թվարկել է տան ամենակեղտոտ յոթ իրերը: Նրա խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

Մասնագետի խոսքով՝ նույնիսկ թվացյալ մաքուր խոհանոցը կարող է լի լինել մանրէներով: Նա նշել է, որ մանրէների բազմացման համար բարենպաստ վայրեր են հանդիսանում բազմակի օգտագործման ջրի շշերը, որոնք չեն լվացվում յուրաքանչյուր օգտագործումից հետո, ինչպես նաև սպունգերն ու ամանի սրբիչները: «Փոխեք դրանք առնվազն ամիսը մեկ անգամ»,- կոչ է արել նա։

Շիփվեյը նաև խորհուրդ է տվել ստուգել ցնցուղի ջրահեռացման համակարգի կափարիչները: Նա նշել է, որ այնտեղ կուտակվում են մազեր և մանր աղբ, ինչը ստեղծում է մանրէների բազմացման համար իդեալական միջավայր: Մասնագետը կարծում է, որ ցնցուղի ջրահեռացման համակարգը կեղտոտվում է մեկ-երկու շաբաթվա ընթացքում:

Շիփվեյը նաև առաջարկում է ուշադիր լինրլ լվացքի մեքենաների, մասնավորապես՝ լվացքի միջոցի բաժնի նկատմամբ: Նա բացատրել է, որ այս մասերը թրջվում են լվացքի ընթացքում՝ ստեղծելով պայմաններ բորբոսի և մանրէների աճի համար։

Կարդացեք նաև

Վերջապես, Շիփվեյը կոչ է արել սպիրտային անձեռոցիկներով պարբերաբար մաքրել հեռուստացույցի հեռակառավարիչները և բջջային հեռախոսները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031