Սիսեռի վրա մեծ քանակության ջուր լցրեք և 24 ժամ թողեք:
Ձկների լողակները, ներքին օրգաններն ու խռիկները հեռացրեք, թեփուկները դանակով քերեք ու ձկները լավ լվացեք հոսող ջրի տակ: Ձկների գլխից մինչև պոչը փորի մասից կտրվածք արեք, հնարավորինս մաքրեք փշերից ու ոսկորներից:
Սպիտակաձավարը լցրեք մեծ թասի մեջ և խառնեք բուսական յուղի հետ: Ավելացրեք մյուս բաղադրիչները՝ բացի նուշից, և լավ խառնեք:
Պատրաստեք կրեմը. հաստ հատակով կաթսայի մեջ խառնեք կաթը, սերուցքը, դեղնուցները, շաքարավազը, աղը և մաղած ալյուրն ու լավ խառնեք, որպեսզի գնդիկներ չմնան:
Խմորը երկու մասի բաժանեք, յուրաքանչյուրը երկար ուղղանկյունաձև բացեք ալյուր ցանած սեղանի վրա:
Տաքդեղները բոլոր կողմերից խորովեք, անմիջապես տեղադրեք պոլիէթիլենային փաթեթների մեջ ու թողեք մոտ 10 րոպե: Հետո հովացրեք, մաքրեք կեղևից ու սերմերից, կտրատեք ոչ շատ բարակ շերտերով:
Սուրճը լցրեք փոքրիկ կաթսայի մեջ, ավելացրեք շաքարի 2/3-ը, եփեք միջին ուժգնության կրակի վրա, մինչև հեղուկը օշարակի վերածվի՝ մոտ 5-7 րոպե: Սուրճի օշարակը վերցրեք կրակի վրայից, ավելացրեք չամիչը և թողեք սառչի: Ավելացրեք շոկոլադի փշուրներն ու հարած ձվերը:
Մսից ռագուի համար մանր կտրատեք սոխն ու սխտորը, ձիթապտղի յուղով 5 րոպե տապակեք թավայի մեջ:
Կեղևով կարտոֆիլը 30 րոպե եփեք, մաքրեք կեղևից ու պյուրեի վերածեք: Փխրեցուցիչը բացեք 1/2 բաժակ տաք (38-40 աստիճան ցելսիուս) ջրի մեջ: Ալյուրը մաղեք, վրան լցրեք փխրեցուցիչով ջուրը, ավելացրեք կարտոֆիլն ու աղը:
Պիստակը մանրացրեք, խառնեք մեղրի, վարդի ջրի ու դարչինի հետ: Սպիտակուցները հարեք մինչև խիտ փրփուր ստանաք, ապա խառնեք պիստակի խառնուրդի հետ:
Դդումը մաքրեք, պտղամիսը միջին չափի քառակուսիների ձևով կտրատեք: Սոխին ավելացրեք տոմատի պյուրեն և սոուսը, որի մեջ պատրաստել եք ոչխարի միսը: Հասցրեք եռման աստիճանի:
Խորովածի համար նախատեսված փայտիկները 1 ժամով տեղադրեք սառը ջրի մեջ, որպեսզի խորովելուց չայրվեն, իսկ պատրաստի միսը հեշտ դուրս գա:
Լոբին 12 ժամով թրջեք մեծ քանակության սառը ջրի մեջ:
Սրճաղացի կամ բլենդերի օգնությամբ ալյուրի վերածեք նուշը, լցրեք պնակի մեջ:
Փափկացրեք 40 գ կարագը: Ալյուրը լցրեք սեղանին, բլուրի վերածեք, մեջտեղում անցք արեք, մեջը լցրեք փափկացրած կարագը, կաթն ու աղը: Հարթ խմոր հունցեք: Փաթաթեք այն կերակրի թաղանթով ու 1 ժամով տեղադրեք սառնարանում:
Զիրան լցրեք չոր թավայի մեջ, դրեք միջին ուժգնության կրակի վրա, խառնելով՝ 1-2 րոպե բովեք: Երբ համեմունքի բույրը զգաք, վերցրեք կրակից:
Սոխը մանր կտրատեք: Ճարպը փոքր քառակուսիների ձևով կտրատեք: Սխտորը կոթով մի փոքր ճզմեք, մաքրեք, կտրտեք: Մեծ, խորը և ջերմադիմացկուն կոթով թավայի մեջ սալը հալեցրեք, մեջը 5 րոպե տապակեք սոխն ու սխտորը: Ավելացրեք մշկընկույզն ու մեխակը:
Սոխը մանր կտրատեք: Թավայի մեջ 50 գ կարագ հալեցրեք, լցրեք սոխը, խառնելով մոտ 5 րոպե տապակեք միջին ուժգնության կրակի վրա մինչև փափկելը: Հանեք կրակի վրայից ու հովացրեք:
Սոխը բարակ օղակների ձևով կտրատեք: Խնկածաղիկը մանրացրեք: Թավայի մեջ տաքացրեք ձիթապտղի ձեթը և միջին ուժգնության կրակի վրա մոտ 10 րոպե տապակեք սոխը:
Խմորի ձողիկները թաթախեք շաքարավազի մեջ, ծայրերը միացրեք և օվալաձև օղաբլիթների վերածեք:
Ճտերը կրծքի հատվածից 2 մասի բաժանեք: Կենտրոնական ոսկորը կռճիկների հետ միասին հեռացրեք:
Խուրման լցրեք սառը ջրով կաթսայի մեջ, միջին ուժգնության կրակի վրա հասցրեք եռման աստիճանի և եփեք մինչև փափկելը՝ մոտ 5-10 րոպե: Խուրման լցրեք քամիչի մեջ, հետո բլենդերով հարեք մինչև միատարր զանգված ստանաք՝ անհրաժեշտության դեպքում ավելացնելով ցիտրուսային մրգերի թարմ հյութը:
Լոլիկների վրա դանակով խաչաձև կտրվածք արեք, 30 վրկ մտցրեք եռացրած ջրի մեջ, ցողեք սառը ջրով և կեղևը մաքրեք: Հեռացրեք սերմերն ու հեղուկը: Պտղամիսը փոքր խորանարդների ձևով կտրատեք: Քրքումի վրա 2 ճ.գ. տաք ջուր լցրեք:
Բաղադրիչները՝ 1 կգ հասած սերկևիլ 500-600 գ շաքարավազ 1/4 բաժակ ալյուր 2 ձվի դեղնուց 1 կիտրոնի կեղև 300 մլ կաթ 50 գ մաքրած նուշ Պատրաստման եղանակը Սերկևիլը մաքրեք կեղևից ու միջուկից, պտղամիսը կտրտեք: Կշռեք սերկևիլը և սերկևիլի կշռի կիսով չափ շաքարավազ ավելացրեք նրա վրա: Խառնեք ու 12 ժամով տեղադրեք սառնարանում: Սառնարանից հանեք շաքարապատ սերկևիլը, լցրեք […]
Ռիկոտա պանիրը կամ կաթնաշոռը պատառաքաղով տրորեք, ավելացրեք թեթևակի հարած ձվերը, մի փոքր աղ ու պղպեղ և խառնեք:
Ալյուրը խառնեք շաքարավազի և հալեցրած կարագի հետ: Վրան լցրեք գինին, այնքան, որ պինդ խմոր ստացվի, լավ հունցեք: Խմորը կերակրի թաղանթի մեջ փաթաթեք ու 1 ժամ թողեք:
Մաքրեք ու մանր կտրատեք սոխն ու սխտորը: Հացը սառը ջրի մեջ 5-10 րոպե թրջեք, ապա քամեք:
Խորը և ջերմադիմացկուն կոթով թավայի մեջ տաքացրեք ձեթը: Ուժեղ կրակի վրա բոլոր կողմերից տապակեք խոզի միսը մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Մսի վրա լցրեք գինին, թողեք՝ գոլորշիանա:
Ռիկոտան քամիչի միջով անցկացրեք, ավելացրեք շաքարավազը: Շոկոլադը մանր կտրատեք: Մանր կտրատեք ցուկատները, որպեսզի 2 ճ.գ. ստացվի: Ռիկոտային ավելացրեք կես բաժակ լիկյորն ու փքուն կրեմ հարեք: Ավելացրեք շոկոլադն ու ցուկատները, խառնեք:
Մաքրեք նուշը: Չորացրեք ու 3 ճ/գ շաքարավազի հետ հարեք, մանրացրեք բլենդերի մեջ: