
Բադրիջաններից թխվածքաճաշ՝ իտալական ձևով

Բաղադրիչները
- 1 կգ բադրիջան
- 4 ձու
- ½ բաժակ կաթ
- 3 ճ/գ ալյուր
- փոքրիկ փունջ մաղադանոս
- 1 ճյուղ խնկածաղիկ
- ձիթապտղի ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
Բադրիջանները հաստ շերտերով օղակաձև կտրատեք: Դրեք քամիչի վրա, աղ արեք, վրաները ափսե դրեք, ափսեի վրա՝ ծանր մի բան ու 30 րոպե թողեք՝ այդպես մնան: Ապա լվացեք բադրիջաններն ու չորացրեք:
Բադրիջանները թաթախեք ալյուրի մեջ, թավայի մեջ ձիթապտղի ձեթ լցրեք, միջին ուժգնության կրակի վրա երկու կողմից տապակեք բադրիջանները, յուրաքանչյուր կողմը՝ մոտ 1-2 րոպե: Անհրաժեշտության դեպքում կարող եք ավելացնել ձեթը: Պատրաստի բադրիջանները տեղադրեք անձեռոցիկի վրա:
Մանր կտրատեք մաղադանոսն ու խնկածաղիկը: Թասի մեջ հարեք ձվերը, ավելացրեք կաթը, կտրտած կանաչիները, մի փոքր աղ ու խառնեք:
Տապակին կարագ քսեք, բադրիջանները շերտ-շերտ տեղադրեք, վրան լցրեք ձվի ու կաթի խառնուրդը: Տապակը 30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Ուտեստը մատուցեք տաք վիճակում:
Խորհուրդ: Ուտեստն ավելի բազմազան դարձնելու համար բադրիջանների արանքում կարող եք եփած խոզապուխտ դնել ու թխվածքաճաշը աղացած սև պղպեղով համեմել: