Կոշերի
Բաղադրիչները
- 2 բաժակ երկար բրինձ
- 500 գ ոսպ
- 3 պճեղ սխտոր
- 1 լ լոլիկի պյուրե
- 1 միջին չափի սոխ
- 50 մլ խնձորի քացախ
- 1 ճ/գ շաքարավազ
- 3 ճ/գ բուսական յուղ
- աղ
Պատրաստման եղանակը
Ոսպը լվացեք, լցրեք կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցրեք, դրեք կրակի վրա, եռացրեք: Աղ չանեք: Ոսպը եփեք մոտ 10-50 րոպե՝ կախված նրա սորտից:
Բրինձը լցրեք կաթսայի մեջ, 3 բաժակ եռացրած ջուր լցրեք վրան, աղ արեք, խառնեք, կափարիչը փակեք, եռացրեք: Եռալուց հետո կրակը թուլացրեք, եփեք 15 րոպե: Կաթսան վերցրեք կրակի վրայից, ծածկեք սրբիչով, թողեք 15 րոպե:
Սխտորը մաքրեք ու կտրատեք, 1 ճ/գ յուղով 30 վայրկյան տապակեք հաստ հատակով կաթսայի մեջ: Ավելացրեք լոլիկի պյուրեն, տապակեք ևս 15-20 րոպե: Ապա ավելացրեք քացախը, շաքարը, հասցրեք եռման աստիճանի, վերցրեք կրակից, աղ արեք:
Սոխը օղակաձև կտրատեք, մնացած յուղով տապակեք թավայի մեջ, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Ոսպը լցրեք տաքացրած ափսեի մեջ, վրան ավելացրեք բրինձը, հետո լոլիկի սոուսն ու զարդարեք տապակած սոխով:
Խորհուրդ: Կոշերիի մեջ կարելի է նաև ոսպ, վերմիշել կամ սիսեռ ավելացնել: