Բադրիջանները խորանարդաձև կտրատեք, աղ արեք, 10 րոպե թողեք, ապա լվացեք ու չորացրեք:
Փափկեցրած կարագը տեղադրեք խորը պնակի մեջ, ավելացրեք 40 գ շաքարավազ ու մի պտղունց աղ:
Բաղադրիչները՝ 50 գ սպիտակաձավար 5 ճ.գ. ձիթապտղի յուղ 50 գ ընկույզ Մրգահյութի համար 1 բաժակ շաքարավազ կես կիտրոն 1 հատ նարինջ (կեղևը) դարչինի 1 փայտիկ 1,5 բաժակ ջուր Պատրաստման եղանակը Աղանդերը սկսեք պատրաստել մրգահյութը եփելով: Շաքարավազը լցրեք փոքրիկ կաթսայի մեջ, ավելացրեք ջուրը, կես կիտրոնի հյութը, նարնջից առանձնացրած կեղևը ու դարչինի փայտիկը: Կաթսան դրեք կրակին, եփեք […]
Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, մի քանի վայրկյանով մտցրեք եռացրած ջրի մեջ, հանեք, մաքրեք կեղևից: Լոլիկի պտղամիսը կտրատեք:
Սխտորը բարակ տաշեղների ձևով կտրատեք: Սոխն ու լոլիկը կիսաօղակաձև կտրատեք: Բարակ շերտերով կտրատեք նաև սունկը: Խորանարդաձև կտրատեք ֆետա պանիրը: Մաղադանոսը մանր կտրատեք:
Հավը փորի հատվածից բացեք ու այնպես տեղադրեք, որ կողոսկրերը հպվեն յուղով պատած տապակին:
Բադրիջանը երկար կտրատեք, աղ արեք, թողեք 15 րոպե, ապա լվացեք ու չորացրեք:
Սոխն ու գազարը տաշեղաձև կտրատեք ու յուղի մեջ տապակեք: Սխտորը մանր կտրատեք: Կարտոֆիլը միջին չափի կտորներով կտրատեք:
Միջուկի համար խոզապուխտը տաշեղաձև կտրատեք:
Բադի վրա քսեք սոյայի սոուսի հետ խառնած մեղրի կեսը: Լցոնման համար սոխը, գազարը և նեխուրի տերևները մանր կտրատեք, կարագի մեջ տապակեք: Բրինձը խառնեք չիչխանի, տապակած բանջարեղենի, գինու, կիտրոնի քերած կեղևի, դարչինի, աղ ու պղպեղի հետ:
Սալորների վրա եռացրած ջուր լցրեք ու թողեք մինչև սառչելը: Խնձորները մաքրեք կեղևից, յուրաքանչյուր խնձոր 4 մասի բաժանեք, մաքրեք սերմերից:
Մանր կտրատեք մաքրած գլուխ սոխը, սխտորն ու ընկույզը: Լոլիկը խորանարդաձև կտրատեք: Կեղևից մաքրել պետք չէ: Մանր կտրատեք կանաչին:
Միջուկի համար լյարդն ու սիրտը մանր կտրատեք: Խառնեք մսի խճողակի, կաթով թրջած ու քամած հացի, տոմատի մածուկի, կտրտած սոխի ու ձվերի հետ, աղ ու պղպեղ արեք, խառնեք:
Միջուկը պատրաստելու համար խառնեք շաքարավազը, աղացած դարչինն ու մշկընկույզը:
Կաթսայի մեջ ջուր եռացրեք, 5-7 րոպեով եռացրած ջրի մեջ թողեք լոլիկները, հանեք, մաքրեք կեղևից ու սերմերից, կտրատեք՝ թողնելով միայն պտղամիսը:
Կարտոֆիլը, գազարն ու գլուխ սոխը խորանարդաձև կտրատեք, ձեթի մի մասով լոբու հետ տապակեք:
Տապակած սունկն ու սոխը, թթու կաղամբն ու կաթի մեջ թրջած հացն աղացեք, ավելացրեք մսի խճողակին:
Սոխը խորանարդաձև կտրատեք, բուսական յուղի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Ձվերը մի պտղունց աղի հետ հարեք: Խառնելով աստիճանաբար ավելացրեք ալյուրն ու կաթը: Ավելացրեք նաև հալած կարագը, խառնեք: Բավական ջրիկ խմոր է ստացվելու: 30 րոպեով պահեք սառը տեղում:
Տոստերի ծայրերը (կեղևային մասը) կտրատեք հեռացրեք:
Խոզի փափկամիսը 8 մասի բաժանեք (1 սմ հաստությունից ոչ պակաս): Մսի վրա քսեք մարինադի կեսը, մսերը տեղադրեք կոնտեյների մեջ ու 24 ժամով թողեք սառնարանում:
4 հատ լավ հասած, բայց ձիգ լոլիկների գլխամասը կտրեք: Լոլիկների վրա եռացրած ջուր լցրեք, թողեք 2-3 րոպե:
Կարտոֆիլը կեղևով եփեք, հովացրեք, մաքրեք ու խորանարդաձև կտրատեք:
Սոխը մաքրեք, մանր խորանարդների ձևով կտրատեք: Բեկոնը խոշոր կտորներով կտրատեք:
Մանր քերիչի օգնությամբ կիտրոնի վրայից քերեք կեղևը: Կիտրոնները կիսեք, կորիզները հեռացրեք, դրանցից 60 մլ հյութ քամեք:
Վերցրեք կաթսան, մեջը կտորից անձեռոցիկ փռեք, վրան դրեք բանկան: Կաթսայի մեջ տաք ջուր լցրեք այնքան մինչև ջրի մակարդակը բանկայի զանգվածից մի փոքր բարձր լինի:
Դեղնուցների վրա մի պտղունց աղ արեք: Ավելացրեք կաթը կամ սերուցքը, խառնեք:
Բաղադրիչները՝ 150 գ հավի փափկամիս 100 գ շամպինյոն 100մլ 12 տոկոսանոց սերուցք 20գ կարագ 40 գ պինդ պանիր 20 գ ալյուր աղ, աղացած սև պղպեղ, աղացած մշկընկույզ՝ ըստ ճաշակի Պատրաստման եղանակը Հավի փափկամիսը տաշեղաձև կտրատեք: Թավան տաքացրեք միջին ուժգնության կրակի վրա, նրա մեջ հալեցրեք կարագը: Շամպինյոնը խոշոր կտորներով կտրատեք: Հավի փափկամիսը թաթախեք ալյուրի մեջ ու […]
Կաթսայի մեջ խառնեք շաքարավազի կեսն ու 4 ճ.գ. ջուր: Դրեք թույլ կրակին ու հալեցրեք շաքարը մինչև ոսկեգույն կարամել ստանալը: Անընդհատ պտտեք կաթսան, որպեսզի միջի զանգվածը չայրվի: Կարամելը լցրեք 6 ֆորմաների մեջ:
Կարագը հալեցրեք, օրինակ՝ դնելով միջին ուժգնության ջերմաստիճանի ջեռոցում: