
Սնկով ու սպանախով ապուր՝ իտալական ձևով

Բաղադրիչները
- 400 գ թարմ սպիտակ սունկ
- 400 գ թարմ սպանախ
- 1 լիտր բանջարեղենային արգանակ
- ½ բաժակ սպիտակ չոր գինի
- 1 միջին չափի գլուխ սոխ
- փոքր փունջ մաղադանոս
- 4 ճ/գ ձիթապտղի ձեթ
- աղ
- աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սունկը մաքրեք, կտրատեք: Մաղադանոսը մանր կտրատեք: Սպանախը սառը ջրով լվացեք, չորացրեք, կտրատեք: Սոխը մանր կտրտեք, ձեթի մեջ 5 րոպե տապակեք, մինչև փափկի: Ավելացրեք սունկը, կրակն ուժեղացրեք, ևս 3 րոպե տապակեք:
Թավայի մեջ ավելացրեք սպանախը, խառնելով ևս 4 րոպե տապակեք: Վրան լցրեք գինին, կրակն ուժեղացրեք, թողեք՝ թող գոլորշիանա: Թավան հանեք կրակի վրայից, մանրացրած մաղադանոսի կեսը լցրեք վրան:
Կաթսայի մեջ եռացրեք արգանակը, ավելացրեք սնկի ու սպանախի խառնուրդը, միջին կրակի վրա 8 րոպե եփեք: Աղ ու պղպեղով համեմեք:
Ապուրը լցրեք ափսեների մեջ, վրան ցանեք մնացած մաղադանոսի կեսը:
Խորհուրդ: Ապուրը մատուցելիս վրան կարող եք քերած պարմեզան լցնել: