Բաժիններ՝

Գուլյաշ՝ իտալական ձևով

Բաղադրիչները

  • 800 գ տավարի փափուկ միս
  • 2 խոշոր գլուխ սոխ
  • 2 խոշոր լոլիկ
  • 1 ճյուղ հազրեվարդ (розмарин)
  • 1 ճյուղ խնկածաղիկ (майоран)
  • 1 ճ/գ աղացած քաղցր պապրիկա
  • 1 դափնու տերև
  • 4 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը

Միսը միջին չափի քառակուսիների ձևով կտրատեք: Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, 30 վայրկյան մտցրեք եռացրած, ապա սառը ջրի մեջ, մաքրեք կեղևից ու սերմերից, պտղամիսը շատ մանր կտրատեք: Մանր կտրատեք նաև հազրեվարդն ու խնկածաղիկը:

Սոխը բարակ օղակների ձևով կտրատեք: Մեծ ու խորը թավայի մեջ տաքացրեք ձեթը, միջին ուժգնության կրակի վրա մոտ 5 րոպե տապակեք սոխը: Կրակը ուժեղացրեք, ավելացրեք միսը և բոլոր կողմերից 5-7 րոպե տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Կարդացեք նաև

Ավելացրեք խնկածաղիկը, հազրեվարդը, դափնու տերևն ու լոլիկը: Խառնեք: 1 բաժակ տաք ջուր ավելացրեք, աղ ու պապրիկա արեք: Հասցրեք եռման աստիճանի, կրակը թուլացրեք և անընդհատ խառնելով՝ կափարիչի տակ պատրաստեք մոտ 1 ժամ: Անհրաժեշտության դեպքում տաք ջուր ավելացրեք:

Գուլյաշը մատուցեք տաք վիճակում:

Տեսանյութեր

Լրահոս