Բաժիններ՝

Կարկանդակ «Ջամիլյա»

Բաղադրիչները

  • 250 գ կորիզով խուրմա
  • 100 գ ընկույզ
  • 100 գ մաքրած նուշ
  • 70 գ կարագ, մի փոքր էլ տապակին քսելու համար
  • 4 ձու
  • 1 ճ/գ մեղր
  • 100-150 գ շաքարի փոշի
  • 1 ճ/գ վանիլային շաքար
  • 50 գ օսլա
  • կես նարնջի հյութ
  • աղ

Շաքարաշերտի համար

  • 180 գ շաքարի փոշի
  • 1 ձվի սպիտակուց
  • կիտրոնի ¼ մասի հյութ

Պատրաստման եղանակը

Խուրմայից հեռացրեք կորիզը ու հնարավորության դեպքում՝ նաև կեղևը:

Կարդացեք նաև

Կտրատեք նուշը, ընկույզն ու խուրման: Մի փոքր մաս առանձնացրեք՝ կարկանդակը զարդարելու համար:

Խուրմային ավելացրեք մեղրն ու հալեցրած կարագը, խառնեք: Առանձնացրեք ձվերի դեղնուցներն ու սպիտակուցները:

Խառնիչով հարեք ձվի դեղնուցները, 100 գ շաքարի փոշին ու վանիլային շաքարը: Ավելացրեք նարնջի հյութը, մաղած օսլան, խառնեք, ստացված խառնուրդն ավելացրեք խուրմայի զանգվածին:

Սպիտակուցները մի փոքր աղի հետ հարեք, ավելացրեք խմորի մեջ:

24 սմ տրամագծով տապակին կարագ քսեք, խմորը լցրեք մեջը: Տապակը տեղադրեք 220 աստիճան տաքության ջեռոցում: 10 րոպեից ջերմաստիճանն իջեցրեք 180 աստիճանի, թխեք ևս 10 րոպե, հետո էլի իջեցրեք ջերմաստիճանը, այս անգամ՝ 160 աստիճանի, թխեք ևս 10-15 րոպե:

Կարկանդակը հանեք ջեռոցից: Թողեք մի քիչ հովանա: Ջեռոցի ցանցի վրա փայլաթիթեղ դրեք, կարկանդակը տեղադրեք վրան: 30 րոպե թողեք՝ թող հովանա:

Շաքարաշերտի համար խառնեք 180 գ շաքարի փոշին ու կիտրոնի հյութը: Հովացած կարկանդակը պատեք ստացված շաքարաշերտով, զարդարեք առանձնացրած ընկուզեղենով ու խուրմայով:

Երբ շաքարաշերտը հովանա, կարող եք մատուցել:

Խորհուրդ: Կարկանդակը կարող է մի փոքր քաղցր ստացվել, այնպես որ՝ շաքարը մաս-մաս լցրեք, ընթացքում ստուգեք խմորի քաղցրությունը: Այս բարձր կալորիականությամբ կարկանդակի հետ լավ է թունդ սուրճ կամ անանուխով թեյ մատուցեք:

Տեսանյութեր

Լրահոս