Կարագը փափկացրեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Ձվերի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացրեք: Կարագը սովորական և վանիլային շաքարավազի հետ հարիչով հարեք մինչև փքուն զանգված ստանալը:
Խմորիչը բացեք ոչ մեծ քանակության, 38-40 աստիճան ցելսիուս տաքության ջրի մեջ, 5-7 րոպե թողեք մինչև խմորիչն սկսի փրփրել:
Դդումը մաքրեք կեղևից ու միջուկից, միջին չափի քառակուսիների ձևով կտրատեք և գոլորշու վրա պատրաստեք մինչև փափկելը՝ մոտ 20 րոպե: Բլենդերի մեջ լցրեք դդումը, սերուցքը, ձվերն ու պարմեզան պանիրը: Աղ ու պղպեղ արեք, ավելացրեք մի պտղունց մշկընկույզ: Հարեք մինչև միատարր զանգված ստանալը:
Կարագը փափկեցրեք, բայց մի հալեցրեք: Մեծ թասի մեջ կարագը հարեք սովորական ու վանիլային շաքարավազի հետ, ապա ավելացրեք թահինը և փայտե գդալով խառնեք: Լավ խառնեք. սովորաբար թահինը խիտ է, իսկ դուք պիտի միատարր զանգված ստանաք:
Սոխն ու գազարը բարակ տաշեղների ձևով կտրատեք, յուղի մի մասով տապակեք մինչև սոխի թափանցիկ դառնալը:
Երբ պարդուլասը դեռ տաք է, կարելի է վրան ջուր քսել և շաքարի փոշի ցանել: Ոմանք գերադասում են պարդուլասը մեղրով ջնարակել: Կարելի է նաև աղի պարդուլաս պատրաստել: Այդ դեպքում միջուկի համար հարկավոր է վերցնել ռիկոտա պանիր, մանր կտրտած մաղադանոս, ալյուր, քրքում և աղ:
Ծովախեցգետինները մաքրեք խեցիներից, պոչերին ձեռք մի տվեք: Ծովախեցգետինների մեջքի մասում կենտրոնից դանակով կտրվածք արեք:
Կարագը փափկացրեք: Փխրեցուցիչը բացեք 1/2 բաժակ տաք ջրի մեջ: Ավելացրեք 2-3 ճ.գ. ալյուր ու թթխմոր հունցեք: Ծածկեք այն կերակրի թաղանթով և 30 րոպե թողեք տաք տեղում:
Տաք բանանները ստացված կարամելի հետ անմիջապես լցրեք ափսեների մեջ: Մատուցեք վանիլային պաղպաղակի հետ, որի վրա էլ լցրեք հալեցրած շոկոլադը:
Բադրիջանները մաքրեք կեղևից: Միջուկը տրորեք, ապա հարեք կիտրոնի հյութի ու աղի հետ: Մաս-մաս ավելացրեք սոխը, մաղադանոսն ու ձեթը: 1-2 ժամ թողեք հովանա:
Գազարը բարակ տաշեղներով կտրատեք: Սոխը փոքր քառակուսիների ձևով կտրատեք:
Ոչխարի միսը բարակ տաշեղների ձևով կտրատեք, վրան կարտոֆիլի օսլա, աղացած սև պղպեղ ու խնկածաղիկ լցրեք: Բուսական յուղի մի մասով տապակեք:
Պանիրը մանր քերիչով անցկացրեք և խոզապուխտի հետ բարակ տաշեղներվ կտրատեք:
Սոյայի սոուսը խառնեք մեղրի, պղպեղի ու ձիթապտղի ձեթի հետ:
Լոլիկները լցրեք լայն կաթսայի մեջ, վրան եռացրած ջուր լցրեք ու հասցրեք եռման աստիճանի: Եռացրած ջուրը թափեք, վրան սառը ջուր լցրեք, լոլիկների կեղևները հեռացրեք: Լոլիկները կիսեք, հեռացրեք սերմերն ու հեղուկը:
Շոկոլադը մասերի բաժանեք, հալեցրեք թույլ կրակի վրա: Կարագը կտորների բաժանեք ու խառնեք շոկոլադին: Ավելացրեք շաքարի փոշին ու կաթը, խառնեք մինչև միատարր զանգված ստանալը, ապա հասցրեք եռման աստիճանի ու 1 րոպե եփեք:
Դեղձի պտղամիսը մանր կտրատեք, խառնեք լիկյորի ու շաքարի փոշու հետ, միքսերով հարեք մինչև պյուրեի վերածվելը:
Ձվի դեղնուցներն առանձնացրեք սպիտակուցներից: 250 գ շոկոլադը հալեցրեք կարագի հետ, հատ-հատ ավելացրեք դեղնուցները, ալյուրը, վանիլինն ու խառնեք:
Կարտոֆիլը մանր քերիչով քերեք, ավելացրեք ալյուրը, ձուն, աղ արեք ու խառնեք:
Պանիրը խոշոր քերիչով անցկացրեք, ավելացրեք խմելի-սունելին, մայոնեզը ու խառնեք:
Ձվերը հարեք կաթի ու կանաչիների հետ մինչև փրփրելը: Հարելու վերջում ավելացրեք աղն ու պղպեղների խառնուրդը:
Օշարակը մի փոքր հովացրեք, ավելացրեք նախապես թրջած ժելատինը: Օշարակը ժելատինի հետ խառնելով տաքացրեք, որպեսզի ժելատինն ամբողջությամբ լուծվի: Ավելացրեք խնձորի կամ խաղողի հյութը, մորու օշարակը և հովացրեք:
Սոխը օղակների ձևով կտրատեք, կարագի մի մասով տապակեք: Ավելացրեք տաք արգանակը, աղ ու պղպեղ արեք, հասցրեք եռման աստիճանի և թույլ կրակի վրա 15 րոպե եփեք:
Խմորը 0.5 սմ հաստությամբ բացեք: Տեղադրեք վրան ջուր ցողած տապակի մեջ, վրան անցքեր արեք, տեղադրեք ջեռոցում մինչև պատրաստ լինելը:
Ժելատինը բացեք վեցապատիկ եռացրած-սառեցրած ջրով, թողեք թող փքվի: Ջուրը թափեք:
Շամպինյոնները յուղի մեջ տապակեք, վրան կիտրոնի հյութ ցողեք ու աղ արեք:
Ելակը մաքրեք, լվացեք ու չորացրեք: Հատապտուղների մի մասը թողեք զարդարելու համար, մնացած ելակները դանակով կիսեք:
Հավի բդիկները 10 րոպեով մտցրեք տաք աղաջրի մեջ: Հանեք ջրի միջից, հովացրեք:
Դեղնուցները շաքարավազի ու վանիլինի հետ հարեք, ավելացրեք փափկեցրած կարագը, խառնեք: Ավելացրեք քերած կաթնաշոռը, հարեք մինչև փքուն զանգված ստանալը:
Բադրիջանները 1սմ հաստությամբ օղակաձև կտրատեք, ապա լվացեք ու չորացրեք: Ձեթի մի մասով երկու կողմից տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: