Բաժիններ՝

Կարմիր ոսպով ապուր

Բաղադրիչները՝

  • 1 բաժակ կարմիր ոսպ
  • 1 լիտր հավի կամ բանջարեղենի արգանակ
  • 1 մեծ գլուխ սոխ
  • 1 մեծ գազար
  • 70 գ կարագ
  • 200 մլ կաթ
  • 2 ձվի դեղնուց
  • 1 ճ/գ ալյուր
  • 4 միջին կտոր հաց, առանց կեղևի
  • աղ

Պատրաստման եղանակը

Սոխն ու գազարը մանր կտրատեք: Հաստ հատակով կաթսայի մեջ տաքացրեք կարագը, լցրեք կտրտած սոխն ու գազարը: Միջին ուժգնության կրակի վրա տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Մոտ 10 րոպե:

Ավելացրեք ալյուրը, ևս 1-2 րոպե տապակեք: Միաժամանակ մեկ ուրիշ կաթսայում եռացրեք արգանակը:

Կարդացեք նաև

Սոխով ու գազարով կաթսայի մեջ լցրեք ոսպը, ավելացրեք եռացրած արգանակը, թողեք եռա: Կաթսայի կափարիչը կիսաբաց արեք, եփեք, մինչև ոսպը փափկի՝ մոտ 15-20 րոպե:

Քանի դեռ ապուրը եփում է, պատրաստեք չորահացերը՝ նրա հետ մատուցելու համար: Թավայի մեջ մնացած կարագով տապակեք հացերը բոլոր կողմերից, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Կաթը մի փոքր տաքացրեք, ավելացրեք ձվի դեղնուցները, խառնեք: Ստացված զանգվածը լցրեք ապուրի մեջ, խառնեք, կրակի վրա տաքացրեք ևս 2-3 րոպե: Աղ արեք: Մատուցեք տաք վիճակում չորահացերի հետ միասին:

Խորհուրդ: Ապուրի մեջ կարող եք նաև կիտրոնի հյութ, պապրիկա և կտրտած կանաչի՝ մաղադանոս ու անանուխ ավելացնել:

Տեսանյութեր

Լրահոս