Տապակի մեջ 50 գ կարագ դրեք, ավելացրեք սոխն ու 5 րոպե տապակեք: Եթե տապակը հարմար չէ, կարող եք թավայի մեջ տապակել:
Սերուցքը 80-90 աստիճան ցելսիուս տաքացրեք ու բարակ շիթով լցրեք դեղնուցների վրա, հարեք:
Հրադիմացկուն բաժակի մեջ ջուրն ու շաքարավազը խառնեք իրար, դրեք կրակին, եռացրեք մոտ 1 րոպե, մի փոքր հովացրեք:
Հացը շրջեք, ցանկության դեպքում՝ տապակած մասի վրա սխտոր քսեք: Հացի մի կտորի վրա դրեք պինդ պանրի շերտը: Կրակը թուլացրեք, պանիրը կսկսի հալչել:
Պնակի մեջ իրար խառնեք կտրտած շամպինյոնները, սոխն ու պանիրը: Ավելացրեք մայոնեզն ու աղը: Լավ խառնեք:
Վարունգները կիսեք, փոքր գդալով միջուկը հեռացրեք, վարունգից խորը նավակներ ստացեք:
Վարունգը բարակ օղակների ձևով կտրատեք: Սոխը մաքրեք, կիսաօղակաձև կտրատեք:
Կաղամբը հնարավորինս բարակ շերտերով կտրատեք: Աղ արեք, ձեռքերով տրորեք, կես ժամ թողեք: Եթե հեղուկ դուրս գա, թափեք այն:
Սիրոպը պատրաստելու համար կաթսայի մեջ խառնեք մեղրը, շաքարավազն ու ջուրը: Թույլ կրակի վրա տաքացրեք, 2-3 րոպե եռացրեք:
Պնակը տեղադրեք եռացող ջրով կաթսայի վրա այնպես, որ հատակը ջրին չդիպչի: Խառնեք, որպեսզի շոկոլադն ու կարագը հալչեն ու միատարր զանգված ստացվի:
Գազարը մաքրեք, լվացեք, մոտ 0,2 սմ հաստությամբ օղակաձև կտրատեք: Գազարի լցրեք կաթսայի մեջ, վրան այնքան եռացրած ջուր լցրեք, որ գազարները ծածկվեն, ավելացնել աղ և եփել 5-7 րոպե թույլ կրակի վրա:
Հավի մսի խճողակը համեմեք հավի մսի համեմունքով, աղացած սև պղպեղով ու աղով: Ավելացրեք մաղադանոսի կտրտած տերևները:
Հավի կրծքամիսը աղաջրի մեջ եփեք մինչև պատրաստ լինելը՝ մոտ 30 րոպե եռալուց հետո:
Հավի բդիկները լվացեք ու չորացրեք: Լվացեք նաև չամիչը: Դդումն ու սոխը մաքրեք: Դդումը միջին չափի կտորներով կտրատեք, իսկ սոխը՝ մանր խորանարդների ձևով:
Սոխը խորանարդաձև կտրատեք ու լցրեք բուսական յուղով թավայի մեջ: Տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Թավայի մեջը կարագ դրեք, ավելացրեք սոխն ու գազարը, միջին ուժգնության կրակի վրա խառնելով մոտ 3 րոպե շոգեխաշեք:
Խոզի միսն ամբողջ կտորով դրեք կաթսայի մեջ, վրան ջուր լցրեք, դրեք կրակին: Եռացրեք, փրփուրը հեռացրեք, կափարիչով ծածկեք ու թույլ կրակի վրա 1,5 ժամ եփեք:
Սոխը մաքրեք, խորանարդաձև կտրատեք: Հաստ հատակով կաթսայի մեջ տաքացրեք բուսական յուղը, լցրեք կտրտած սոխն ու 5 րոպե տապակեք՝ մինչև սոխի փափկելը:
Ուտեստը պատրաստելու համար կարող եք օգտագործել կոկոտամաններ կամ ջերմադիմացկուն փոքր կերամիկական ֆորմաներ:
Ծովախեցգետնի ձողիկները կտրատեք: Ձվերը խաշեք, մաքրեք, հովացրեք, խորանարդաձև կտրատեք:
Միսը լվացեք, դրեք կաթսայի մեջ, վրան 1,5 լիտր ջուր լցրեք, դրեք կրակին: Երբ եռա, փրփուրը հեռացրեք, ավելացրեք դափնու տերևը: Միսը թույլ կրակի վրա, փակ կափարիչով եփեք մինչև պատրաստ լինելը: Թողեք հովանա: Դափնետերևը հեռացրեք:
Շամպինյոնների ոտիկները հեռացրեք. դրանք պետք չեն գալու: Սնկերի գլխիկները դանակով փորեք, այնպես որ՝ բաժակներ ստացվեն:
Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը: Սոխը միջին ուժգնության կրակի վրա մոտ 4 րոպե տապակեք մինչև թափանցիկ դառնալը: Ավելացրեք քերած գազարը: Սոխն ու գազարը ևս 4-5 րոպե տապակեք մինչև գազարի փափկելը:
Կարտոֆիլն ու սոխը մաքրեք, խորանարդաձև կտրատեք: Գազարը մաքրեք ու քերիչով քերեք:
Արգանակի համար ոսկորով միսը դրեք կաթսայի մեջ, վրան լցրեք 2 լ ջուրը, կրակի վրա եռացրեք, փրփուրը հեռացրեք, միջին ուժգնության կրակի վրա 1,5 ժամ եփեք: Պատրաստի արգանակի միջից միսը հանեք, արգանակը հովացրեք:
Բուսական յուղի մեջ տապակեք կտրտած սոխը մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Կանաչ սոխը լվացեք, մանր կտրատեք: Նրբերշիկի թաղանթը հեռացրեք, մանր կտրատեք:
Ծիրանաչիրը լվացեք ու չորացրեք: Խնձորն ու գազարը լվացեք, մաքրեք, խնձորի կորիզները հեռացրեք:
Գազարները մաքրեք, լվացեք, չորացրեք ու մեկ շարքով շարեք տապակի մեջ: 35-40 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում մինչև փափկելը:
Հավի փափկամիսը լվացեք, 20 րոպե եփեք (եռալուց հետո):