
Հավը՝ սերուցքային սոուսի մեջ

Բաղադրիչները
- 1,5 կգ քաշով 1 հավ
- 100 գ կարագ
- 1 մեծ գլուխ սոխ
- 10 խոշոր շամպինյոն
- 2 պճեղ սխտոր
- 1 բաժակ սպիտակ չոր գինի
- 1 լ սերուցք՝ 20 տոկոս յուղայնությամբ
- կանաչիների փունջ
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Հավը հավասար կտորների բաժանեք: Մեծ թավայի մեջ դրեք կարագը, ապա՝ հավի կտորները, աղ ու պղպեղ արեք:
Սոխը 4 մասի բաժանեք: Շամպինյոնները մաքրեք թաց կտորով, ոտիկները հեռացրեք, գլխիկները 4 մասի բաժանեք: Տեղադրեք թավայի մեջ:
Սխտորը ճզմեք, ավելացրեք հավի կտորներին ու շամպինյոններին: Թավան դրեք ուժեղ կրակի վրա, տապակեք հավը, մինչև ոսկեգույն երանգ ստանալը, յուրաքանչյուր կողմը մոտ 5 րոպե:
Լցրեք սպիտակ գինին, խառը կանաչիների փունջը, հասցրեք եռման աստիճանի, կրակը թուլացրեք, պատրաստեք ևս 2-3 րոպե ու ավելացրեք սերուցքը: Փակեք կափարիչը և 30 րոպե շոգեխաշեք:
Թավայից հանեք հավի կտորները: Սոուսը հարեք բլենդերի մեջ: Ստուգեք աղն ու պղպեղը: Հավի կտորները տեղադրեք տաք, խորը ափսեի մեջ, վրան լցրեք սոուսը:
Խորհուրդ. Կանաչիների փունջ ասելով՝ նկատի ունեցեք 3 ճյուղ ուրց, մի քանի ճյուղ մաղադանոս, 1 դափնու տերև: