«Այժմ դիլեմայի առաջ են կանգնած, որ մարդիկ վախենում են իրենց գումարը կորցնելուց: Չեն ուզում պայքարել` մինչև խնդիրը հիմնովին լուծվի, ու նման միջանկյալ լուծումներից վաղաժամ ուրախանում են, հետո հայտնվում թակարդում»:
Չնայած քառյակի ներկայացուցիչները պնդում են, որ այս հարցում ՀՀԿ-ի և կառավարության հետ համագործակցությունն իրենց չի խանգարի աշնանը նախանշված գործողությունների իրականացման հարցում, սակայն պարզ է, որ քառյակը հերթական անգամ հանուն «ազգային միասնության» և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի վտանգի` կորոշի հետաձգել «ամբողջական իշխանափոխության» գործը՝ դա թողնելով ավելի կայուն և խաղաղ ժամանակների:
Այնպիսի միջատների նկատմամբ, ինչպիսիք են՝ մեղուն, իշամեղուն, ձիաբոռը, կրետը և կարմիր մրջյունները, ալերգիան կարող է ծանր ալերգիկ ռեակցիաներ առաջացնել՝ ընդհուպ մինչև անաֆիլաքսիա: Մեղվի հանդեպ ալերգիան ամենահաճախը տեսանելի է մեղվապահների և նրանց ընտանիքների մոտ, մինչդեռ իշամեղվի հանդեպ ալերգիան տարածված է ընդհանուր բնակչության շրջանում: Երկրագնդի գրեթե բոլոր հատվածներում էլ մեղվի և իշամեղվի հանդեպ ալերգիան հանդիպում է:
Ուշագրավ է, որ քրեական գործն արդեն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվելուց հետո այն դարձյալ մակագրվել էր նույն դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին, ով, սակայն, այդ ժամանակ ինքնաբացարկի մասին որոշում էր կայացրել՝ նշելով, որ Իշխան Ստեփանյանը՝ մահացած Լյուքս Ստեփանյանի հայրը, իր հորաքրոջ որդին է:
Վերջին տարիներին երբեք պաշտոնապես ստույգ չի հայտարարվում, թե որքան զբոսաշրջիկ է այցելում մեր երկիր: Փոխարենը` մեր լրատվամիջոցները հաշվապահի բծախնդրությամբ ներկայացնում են Վրաստանին վերաբերող տվյալները: Հարևան երկրում զբոսաշրջիկների հաշվառումը տարեկան արդեն 3 մլն մարդուն գերազանցող թիվ է:
Աշխատանքիս, ապրելուս ձևն է արդեն դարձել, միշտ օդանավերի մեջ եմ, հյուրանոցներում: Ես Հայաստանը շատ եմ սիրում, և եթե դատապարտված լինեմ այլևս չճամփորդել, չի բացառվում, որ տարվա ուղիղ կեսն այստեղ անցկացնեմ: Բայց առայժմ ընտանիքս, ընկերներս Լոս Անջելեսում են, և կարելի է ասել՝ այնտեղ եմ ապրում: Իսկ եթե իմանամ, որ ամբողջ տարին ԱՄՆ-ում եմ անցկացնելու, կմեռնեմ: Ես բոլոր քաղաքներն էլ սիրում եմ: Իմ տունը դարձել է աշխարհը, իսկ քաղաքները՝ ամեն մեկը մի սենյակ են ինձ համար:
Էնտերովիրուսի գաղտնի շրջանը միջինում մինչև 10 օր է, որից հետո կարող է սկսել հիվանդության բուռն զարգացում: Մասնագետի ներկայացմամբ, էնտերովիրուսային վարակների դեպքում տարածման կոնկրետ մեխանիզմներ չկան, և՛ դրանք կարող են փոխանցվել և՛ օդակաթիլային, և՛ կենցաղային և՛ ջրային ճանապարհով, ինչպես նաև սննդի միջոցով: Հիվանդության կլինիկական դրսևորումն, ըստ Գայանե Սահակյանի, կախված է, թե վարակն ինչ եղանակով է թափանցել մարդու օրգանիզմ:
«Իրանից դեպի Արևմուտք գազ տարանցելը, բնականաբար, Ռուսաստանի շահերին դեմ է: Նույն Իրանը կարող է դա անել Թուրքիայի տարածքով, սակայն ցանկանում է, որ Թուրքիայի ազդեցությունը որոշակիորեն հավասարակշռվի, և շահագրգռված է գազատարը Հայաստանի տարածքով անցկացնելու մեջ: Բայց այստեղ կա նաև մյուս տարբերակը` կարող է հակառակը տեղի ունենալ, այսինքն, գազը Ռուսաստանից Հայաստանի տարածքով արտահանվի դեպի արևելք` Հնդկաստան: Մենք այդ երկրորդ տարբերակը հաշվի չենք առնում: Ռուսաստանը կարող է շատ լուրջ կերպով շահագրգռված լինել այս տարբերակում»,- ասում է Ստեփան Դանիելյանը:
Ականջի օմբախցանն իրենից ներկայացնում է ծծմբի կուտակումն ականջի արտաքին լսողական անցուղում, որն այդ վայրում գտնվող ծծմբային գեղձերի գերարտազատության հետևանք Է։ Ականջի ծծումբը չի հանդիսանում հիգիենիկ խնամքի կանոնների խախտման արդյունք: Օմբախցանի առաջացմանը նպաստում են ականջի ծծումբի բարձր մածուցիկությունը, արտաքին լսողական անցուղու նեղությունը և ոլորունությունը: Ականջի օմբախցանի առաջացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում նաև անցուղու մեջ օտար մարմինների` ցեմենտի, ալյուրի փոշու ներթափանցումը:
«Պուտինն այս իրավիճակից լավ լուծում դեռևս չունի: Ըստ էության, այնպիսի իրադրություն է ստեղծվել, որ կամ պետք է ծայրահեղ քայլերի և էսկալացիայի գնա, կամ ընդունի իր մեղքը և իր երկրում իր հեղինակության մեծ կորստի գնով դուրս գա, որն առաջին հերթին` կհարվածի իր ռեժիմին ՌԴ-ի ներսում,- ասաց Իգոր Շևլյակովը:
Ռուսաստանը մի քանի պատճառ կարող է ունենալ պատերազմի վերսկսման հարցում շահագրգիռ լինելու համար: Դրանցից ամենակարևորն այն է, որ լինելով Հայաստանի դաշնակից պետություն, կարող է միանգամայն օրինավոր և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան զորք մտցնել հակամարտության գոտի: Իսկ ռուս խաղաղապահները կարող են տեղակայվել միայն Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այդպիսով հնարավորություն տալով Ադրբեջանին` «իրենով անել» Ղարաբաղը:
Եթե Հայաստանի քաղաքական համակարգում կա մի բան, որով կարող ենք իրոք պարծենալ, դա կուսակցությունների քանակն է։ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 70 կուսակցություն։
Հասկանում ենք՝ գնողունակության անկում կա, իրենք էլ ծախսեր ունեն, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ մատակարարի գլխին պետք է կոտրել
«ՌԴ-ի հետ միության գնացած երկրներն արդեն զգում են, որ ինտեգրացիայի մակարդակը դեռևս միայն տնտեսական է, որը տվել է իր առավելագույն արդյունքը: Բայց չեմ կարծում, որ հետագայում ՌԴ-ն կբավարարվի միայն տնտեսական ոլորտում իր կամքը թելադրելով: Հայաստանի անդամակցության հետ կապված. Բելառուսն Ղազախստանն այնքան էլ, այսպես ասած, հիացած չեն այդ նախաձեռնությամբ: Արդեն որոշակի առևտրային հարաբերություններ և բյուջետային հոսքեր են ձևավորվել միության ներսում, որ շատ թե քիչ բավարարում են նրանց, իսկ Հայաստանի անդամակցության դեպքում վերաբաժանումն ակնհայտորեն կկատարվի Ռուսաստանի թելադրանքով, և մյուս կողմերի համար դա վնասաբեր կլինի»:
«Ես չեմ կարծում, որ սա կարող է տնտեսական հարաբերությունների, բիզնես ակտիվության վրա ազդեցություն ունենալ: Հակառակը, որպես Հայաստանի քաղաքացի, որպես գործարար ինքս շահագրգռված եմ, որ կանոնակարգվի, և մենք աշխատուժի անկառավարելի արտահոսք չունենանք Վրաստան, որ երբեմն լինում է ու չես հասկանում իրական թվերը որտեղ են, այդ ինչ բիզնես գնաց Հայաստանից Վրաստան, ինչ արեց այնտեղ, մնաց մասնաճյուղի տեսքով, թե հիմնական փախավ և այլն»:
Ստեփան Դանիելյանի խոսքով` Հայաստանը շատ փոքր երկիր է` նման աշխարհաքաղաքական ծրագրեր նախաձեռնելու համար, հետևաբար, Իրանն այդ հարցերը ցանկանում է քննարկել Ռուսաստանի հետ: Ըստ նրա` Իրանը կարող է գազը դեպի Եվրոպա տարանցել նաև Թուրքիայի տարածքով, սակայն, քանի որ ցանկանում է որոշակիորեն հավասարակշռել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում, ավելի շատ շահագրգռված է, որ Հայաստանը դառնա տարանցիկ երկիր:
ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը օրենսդրական առաջարկ են ներկայացրել հանել պարտադիր աուդիտի պահանջը, «քանի որ այն իրական խոչընդոտներ է ստեղծում կուսակցությունների գործունեության համար՝ անհարկի և անուղղակի կերպով սահմանափակելով յուրաքանչյուր քաղաքացու՝ այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը»։
Հայաստանը ոչ միայն նորմալ դիվանագիտություն չունի, այլ, ըստ էության, չունի դիվանագիտություն ընդհանրապես: Քանի որ այն, ինչ ներկայանում է որպես դիվանագիտություն, ղեկավարում է մարդ, ով հպարտանում է ՄԳԻՄՕ-ի պատվավոր դոկտորի կոչմամբ:
«Բոլոր հարկ վճարողների մոտ մի միտում կա, ասում են` ի՞նչ կարևոր է, թե որտեղից է վաճառվող ապրանքը, եթե վաճառքից շրջանառության հարկ է վճարում: Իսկ պետությունն այլ բան է ուզում, մասնավորապես, որ շուկաները կամ մեծածախ վաճառք իրականացնողները, որոնցից սովորաբար մանր ու միջին ձեռներեցները գնումներ են կատարում, փաստաթղթերով հիմնավորված լինեն, որ իրենք հարկ վճարողների միջոցով կարողանան նաև վերահսկել վերավաճառողներին»:
Մեկ կյանքը բավական չէ՝ ընթերցելու աշխարհի բոլոր լավ գրքերը: Մասնավորապես, այս պահին ընթերցողն ունի Սամվել Մկրտչյանի, Արամ Թոփչյանի, Զավեն Բոյաջյանի ու հրաշալի այլ թարգմանիչների աշխատանքներին ծանոթանալու լավ առիթ: Ի դեպ, ճիշտ գիրք ընտրելը լուրջ «գիտություն» է:
«Օրինակ` ինձ մեղադրում էին, որ ես դիկտատուրա եմ անում, իսկ պետք չի դիկտատուրա, այլ պետք է, որ իրար սիրենք ու հարգենք: Մենք այստեղ նորից չենք կարողանում իրար հասկանալ, որովհետև 2 տարբեր բաներ են կատարվում` մարդկային գործոնը ու որպես աշխատող գործոնը: Սրանք տարբեր բաներ են: Այստեղ` Հայաստանում, սկզբից սովոր են, որ մենք իրար հետ «ախպեր լինենք», իրար հետ գնանք քեֆ անենք, որ հետո ես չկարողանամ իրենց աշխատանքի բերել: Սրանք տարբեր վիճակներ են, տարբեր հարաբերություններ են»,- ասում է Ռուդոլֆ Խառատյանը:
«Օրինակ, ամեն մի փոքր զանցանքի համար Ոստիկանությունը դատարան միջնորդություն է ներկայացնում` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ինչպե՞ս հասկանալ, երբ մարդասպանի և մանր խուլիգանություն արածի համար ընտրվում է միևնույն խափանման միջոցը: Այդ կալանքը բավական թանկ է նստում նաև պետական բյուջեի վրա. մեկ կալանավորի համար օրական մոտ 4 հազար դրամ է ծախսվում»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը:
Սովորելու նպատակը դարձել է ոչ թե սովորելը, այլ` դիպլոմ ստանալը, իսկ համալսարանական էլիտայի նպատակն էլ դարձել է ոչ թե կրթություն տալը, այլ վարձ վերցնելը, որպեսզի համալսարանը կամ համալսարանի որոշ մարդիկ, ըստ երևույթին, գոյատևեն:
Տարբեր առիթներով գրել եմ հնագույն հայկական և կելտական ծագում ունեցող ազգերի չորս հիմնական տոների ժամանակային ընդհանրության մասին։ Կելտական օրացույց-գուշակարանում այդ տոներին համապատասխանում են Մայրի և ձիակասկ ծառատեսակները։ Ձիակասկի վերաբերյալ հրապարակված է տեսանյութ, որը կցել եմ «ծառերի ձայների արձագանքը հայոց Այբուբենում» հոդվածին։
Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեությանը գնահատականներ տալու համար, իհարկե, դեռևս վաղ է. դեռ կես տարի էլ չեն աշխատել։ Սակայն, քանի որ պաշտոնական վիճակագրությունն ամսվա կտրվածքով հրապարակում է մակրոտնտեսական ցուցանիշները` դժվար է գայթակղությանը դիմանալ և որոշ համեմատականներ չանցկացնել։
Քաղաքականության մեջ միշտ կա երկու նախաձեռնություն` դիվանագիտություն և պաշտպանություն: Պարզվեց, որ հայկական դիվանագիտությունը ոչ թե պարզապես պարտվել է կամ կայացած չէ, այլ միտումնավոր Հայաստանը տարել է դեպի Ռուսաստանի վասալի կարգավիճակի:
Այն, ինչ ներկայումս կատարվում է «Վանաձոր-Քիմպրոմում», որոշ առումով հիշեցնում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ճակատագիրը, որն օֆշորային ընկերության «թեթև ձեռքով» հարկային պարտավորությունների հսկա բեռ կուտակեց, հասավ սնանկության շեմին, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանն էլ տարիներ շարունակ մոլորեցնում էին աշխատողներին` անվերջ հայտարարելով, թե ներդրողներ են փնտրում, բանակցում են, ահա-ահա կավարտեն բանակցությունները, աշխատավարձի պարտքերի խնդիրը կլուծվի, ու գործարանը կաշխատի:
«Պարզվեց, որ հայկական դիվանագիտությունը ոչ թե պարզապես պարտվել է կամ կայացած չէ, այլ միտումնավոր Հայաստանը տարել է դեպի Ռուսաստանի վասալի կարգավիճակի: Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ազգային հանցագործ է, և նրան պետք է դատել ցուցադրական դատով»,- ասաց Մուրադյանը:
Եթե մյուս քաղաքական կուսակցություններն ընտրությունների և ընտրողների մասին հիշում են ընտրությունից ընտրություն, ապա ԲՀԿ-ն ավելի համակարգային է մոտենում ընտրությունների նախապատրաստմանը: Երեկ ԲՀԿ խմբակցության երեք անդամներ` Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը և Աբրահամ Մանուկյանը, այցելել են Նուբարաշեն ՔԿՀ: Ամռանը նրանք այցելելու են Հայաստանի մյուս քրեակատարողական հիմնարկներ ևս: Անցյալ տարի էլ ԲՀԿ-ական պատգամավորները ՔԿՀ էին այցելում այլ ֆորմատով, բայց նպատակը դարձյալ նույնն էր. ցույց տալ, որ միայն ԲՀԿ-ն է, հետևողականորեն պայքարում ազատազրկվածների իրավունքների և պահման պայմանների բարելավման համար:
Ըստ ամենայնի, ՌԴ-ն չի բավարարվում սահմանային փոխհրաձգությունների ներկայիս «մակարդակով», և պետք է ավելին: Ընդհուպ՝ մինչև պատերազմի վերսկսումը: Որպեսզի դա տեղի ունենա, բավարար է, որ հայկական կողմն ադրբեջանցիների կրակոցներին պատասխանի ոչ թե զուսպ, այլ առանձնակի դաժանությամբ՝ մեկին տասը հարաբերակցությամբ: