Շինությունը սկզբնական շրջանում պատկանել է ազգությամբ պարսիկ ոմն Աբու Հաճի Հասանին, ում հետ 1853 թվականին Քաղաքաշինության խորհուրդը պայմանագիր է կնքել` տարածքը 25 տարով վարձելու համար, ու նույնիսկ երկու տարի էլ շուտ` 1876-ին, նրանք իրենց հաշիվները մաքրել են Աբու Հաճիի հետ, շինությունը քանդել և կառուցել են ներկայիս հիանալի փոքրիկ շենքը` պարսիկ հյուպատոսին աշխատասենյակ ծառայեցնելու նպատակով, ու մինչև հեղափոխություն` 1876-1920 թթ., շուրջ 44 տարի, այն եղել է պարսիկ հյուպատոսի աշխատասենյակը:
Աշոտ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ներդրողները ծանոթացել են անցած տարի գործարանում բրիտանական «Jacobs Consultancy Limited» ընկերության իրականացրած աուդիտի արդյունքների հետ: «Աուդիտում կա պատվերի հոտ, նախնական պատվիրատուների կողմից այն հատուկ խնդրանքով է իրականացվել»,- նկատեց նա՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, աուդիտի եզրակացությունը հիմք կընդունվի վերագործարկման ժամանակ:
Միայն թե մենք՝ 21-րդ դարում ապրող մարդիկս, չենք կարողանում հաշտվել այն մտքին, որ մարդասպանը ոչ թե արյունոտ դանակը ձեռքին, չսափրված ու անլվա է, այլ ժամանակակից ամենաարյունարբու հանցագործներն ունեն հրաշալի նստեցրած կոստյում, շլացուցիչ ժպիտ: Նրանք հզոր երկրների ղեկավարներն են:
Հարգելի Սերժ Ազատի, նկատի ունենալով Ձեր անաչառությունն և անկողմնակալությունը, խնդրում եմ Ձեր հանձնարարությունը` օրենքով սահմանված կարգով իմ դիմումին ընթացք տալ, իսկ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկել:
Գայլուկն ունի արժեքավոր բուժիչ հատկությունների լայն սպեկտր. խթանում է կանանց սեռական էստրոգեն հորմոնի գոյացումը, որի շնորհիվ կիրառվում է հորմոնաթերապիայում։ Ունի միզամուղ, հանգստացնող, քնաբեր, ցավազրկող, հակալնդախտային, հակաբորբոքային, հակակարկամային, հակաբակտերիալ, հակախոցային, արյունատար մազանոթներ ամրացնող ազդեցություն։ Լավացնում է ախորժակը և մարսողությունը, կարգավորում է ճարպերի փոխանակումը և աղաջրային հավասարակշռությունը։
Յուրաքանչյուր գերտերություն ունի իր հստակ ծրագրերը` հատկապես զենքի վաճառքի վերաբերյալ, ինչն, ըստ էության, առնչություն ունի և՛ որոշակի քաղաքականության, և բիզնեսի հետ: Մենք չենք կարող մեկնաբանել, թե որ պետությունն ինչ սկզբունքով է շարժվում այս հարթությունում, հատկապես, որ այդ սկզբունքները քաղաքական բարդ մեկնաբանությունների կարիք ունեն:
Ռուսաստանի տնտեսության նկատմամբ պատժամիջոցները հանգեցնելու են ՌԴ-ի ներսում գնողունակ պահանջարկի նվազմանը, ինչը նշանակում է, որ կարող են նվազել Հայաստանից ՌԴ արտահանման ծավալները։ Եվ երկրորդ` այդ ամենը բացասական ազդեցություն է ունենալու ՌԴ-ից ուղարկվող դրամական փոխանցումների վրա։
«Մանրամասներ չեմ հիշում, որովհետ և ճիշտ է՝ ուշքի եմ եկել, բայց շոկային վիճակ է եղել, շատ մանրամասներ չեմ հիշում: Միայն հիշում եմ, որ ահավոր վատ վիճակ էր, երեխաներն անգիտակից էին, մենք իրենց նույնիսկ չենք տեսնել գիտակցության մեջ, պապան, հոպարն էլ գիտակից էին, բայց էլի ի վիճակի չէին ինքնուրույն տեղաշարժվելու, միայն սկզբի 5-10 րոպեն: Դրանից հետո արդեն իրենք էլ չկարողացան տեղաշարժվել: Հետո օգնության ենք կանչել մարդկանց, ինքնուրույն չենք կարողացել դուռը բացել: Եկել են, օգնել են, միասին հանել ենք երեխաներին»:
«Լեռնային Ղարաբաղի գործընթացն ունի հստակ կարգավորման պրոցես, և այդ պրոցեսը զարգանում է` անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչքանով է դրանից գոհ կամ դժգոհ»,- «168 Ժամ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Սերժ Սարգսյանը չկար: Ոչ ոք կառավարության անդամներից, կոստյումավոր տղամարդկանցից չէր հեռանում. քրիստոնեական հեզությամբ սպասում էին: Ուրեմն վստահ էին՝ գալու է…
Մեր իշխանությունների վարքն օր օրի ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում: Բոլոր դեպքերում համակերպվեք դեղերն ավելի թանկ գնելու փաստի հետ:
Ես նորից եմ կրկնում, եթե Հայաստանում կա մի քաղաքական ուժ, որի ասածներին չի կարելի վստահել, դա ՕԵԿ-ն է:
«Սարգսյանը պարզապես ասաց այն, ինչ նրանից սպասում է ընտրողը, Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը: Սարգսյանն ուղղակի հնարավորություն ստացավ բարձրաձայն ասելու այն, ինչը նա չի կարողացել անել»:
«Տնտեսական հարաբերությունները կպահպանվեն, դա չէ խնդիրը: Այստեղ հարցը քաղաքական է, և, ինչ որ ասաց Նազարբաևը, քաղաքական հարթությունում է»
Լ. Հայրապետյանը ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս քաղաքական հայտարարություններով: Չնայած իր բարեգործական ծրագրերին` նա միանշանակ անձնավորություն չէր:
Որքան էլ անհավանական թվա, բայց դա կարող է անմիջական կապ ունենալ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ներկա փուլի հետ:
«Տնտեսական հարաբերությունները կպահպանվեն, դա չէ խնդիրը: Այստեղ հարցը քաղաքական է, և ինչ որ ասաց Նազարբաևը, քաղաքական հարթությունում է»
Նրանց դիրքորոշումն այն էր, որ Դավիթ Խաչատրյանը սպանել է Լյուքս Ստեփանյանին: Դատարանն էլ դատավճիռ կայացրեց, որ տեղի է ունեցել սպանություն, և նշանակեց ազատազրկում…
Հարյուր տարուց ավելի է` նշված տարածքում գիտնականներն անարդյունք փնտրում են Մուսասիրը: Սակայն ազգությամբ քուրդ հնագետ-պատմաբան Դլշադ Մարֆ Զամուան հայտարարել է, որ դիպվածով տեղի բնակիչների գտած սյուները հենց Մուսասիրի հետքն են հուշում:
Հայ մարդուն պետք է օգնել, որ նա ոտքի կանգնի: Ի՞նչ է նշանակում` թամբալանալ: Մեր ազգը քարից հաց է քամում, ո՞նց կարող է էդ մարդը թամբալանալ ու հող չմշակել:
Նյութի շարադրանքը հասկանալու համար պետք է հստակ պատկերացնել Այբուբենի առանձնահատկությունը։ Օրինակ, Ո տառանշանի թվային արժեքը 600 է, իսկ կարգաթիվը` 24։
Վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում տարբեր մարդիկ բանկերում դրամական փոխանցումներ կամ այլ բանկային գործարքներ կատարելու, իրենց քարտային հաշիվներից վճարումներ կատարելու ժամանակ արձանագրում էին, որ բանկային հաշիվները գտնվում են կալանքի տակ:
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց խոսել այս խնդրի մասին այսօր: Արդյո՞ք սա ինչ-որ ուղերձ է Մոսկվային, թե՞ սա ընդամենը նախագահի կողմից տրված ձևական պատասխան է լրագրողի դիտարկմանը:
«Իհարկե, բանակը չի կարող ամեն ինչ կանխավ իմանալ, բայց բանակը ցույց տվեց, որ կարող է շատ օպերատիվ արձագանքել դիվերսանտներին և զրկել նրանց գործելու հնարավորությունից»
նկարիչը «Խորհրդավոր ընթրիքի» որմնապատկերում առաքյալներից մեկին նկարել է մարզպետ Հովիկ Աբովյանի նմանությամբ: Շատերն էին հուզվել: Նույնիսկ արևմտամետները:
Ձեռքիս տակ է ձեռագիր, որտեղ շարադրված են դաշնակահարուհի, երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտասի աշակերտ Մարգարիտ Բաբայանի (1874-1968) տպավորությունները` 1914թ. հունիսի 1-15-ը Փարիզում կազմակերպված միջազգային երաժշտական գիտաժողովից:
Անցած տարի Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ մայրաքաղաքի Փոքր կենտրոնում չի լինելու կառուցապատում, սակայն…
«168 Ժամը» սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի մասին զրուցել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ։
«Գերմանիայում չեք գտնի 3000 բնակչություն ունեցող գյուղ, որը եկեղեցի չունի: Հայաստանում այնքան բնակավայրեր կան, անգամ 10.000 բնակչություն ունեցող, որ եկեղեցի չունեն»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այս շաբաթ հերթական անգամ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` հայտարարելով` «ղարաբաղյան ստատուս-քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»