Բաժիններ՝

Կալանավորվել են Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետն ու ևս երկու անձ

Կալանավորվել են Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետն ու ևս երկու անձ: Այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից:

«Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված ևս երկու անձանց`այդ թվում՝ գլխավոր ճարտարապետի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- հաղորդում են ՔԿ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում 2 ամիս ժամկետով  կալանավորվել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը։ Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էին ևս 7 անձ, նրանցից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մյուսների մասով քննությունը շարունակվում է։ Հակակոռուպցիոն կոմիտեիում քրեական վարույթ է նախաձեռնվել կաշառք պահանջելու-ստանալու հոդվածով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս