Շատ կարգավորող փաստաթղթեր կան, որոնք պետք է համապատասխանեցնել ՄՄ պահանջներին
«Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում Հայաստանում, սննդարդյունաբերության ոլորտի արտադրողները շատ խնդիրներ ունեն` կապված անվտանգության համակարգերի ներդրման հետ: Հարկավոր է շատ ռեսուրս, շատ ժամանակ, որպեսզի փոխվեն գործընթացները: Այսօր Մաքսային միության համատեքստում այդ ամենը դառնում է ավելի կարևոր, որովհետև սննդի անվտանգության համակարգը (FSMSs) հիմնական չափանիշն է, որով ՄՄ երկրներ արտահանում կկատարվի»,- 168.am-ին ասաց ՀԲ խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից ՀՀ-ում իրականացվող «Հայաստանում սննդամթերքի անվտանգության բարելավման» ծրագրի ղեկավար Մայա Թևզաձեն:
Ըստ նրա՝ FSMSs-ը նաև հիմքն է սննդային անվտանգության կառավարման միջազգային բոլոր համակարգերի, այդ թվում, եթե ընկերությունը արտահանում է ԵՄ կամ ԱՄՆ շուկա, միևնույնն է, պետք է ներդնի FSMSs համակարգ: Դիտարկմանը, որ Հայաստանը բավականին մեծ աշխատանք էր կատարել ԵՄ ասոցացման ուղղությամբ և գործող չափանիշները համապատասխանեցվել էին եվրոպական պահանջներին, այժմ ի՞նչ է պետք փոխել Մաքսային միության համար, Մայա Թևզաձեն պատասխանեց, որ շատ կարգավորող փաստաթղթեր կան, որոնք պետք է համապատասխանեցնել ՄՄ պահանջներին՝ ԵՄ-ի փոխարեն: Սակայն, ըստ նրա, արտադրական գործընթացը՝ հիմնված FSMSs-ի վրա, հիմնականում նույնն է թե՛ ՄՄ, թե՛ ԵՄ համար:
Մանրամանսերը՝ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: