Կոնվերս Բանկը BACEE-ի հոբելյանական 50-րդ համաժողովի Ադամանդե հովանավորն է

Հոկտեմբերի 20-21-ը Վիեննայում կայանում է BACEE-ի հոբելյանական 50-րդ համաժողովը: Միջոցառման Ադամանդե հովանավորն է Կոնվերս Բանկը:

Բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանտ Հակոբյանն այս կապակցությամբ նշում է. «Կոնվերս Բանկի համար մեծ պատիվ է հանդես գալ որպես BACEE համաժողովի Ադամանդե հովանավոր։ Վստահ ենք, որ այսօրվա փոխկապակցված աշխարհում նման հարթակները կարևոր են ոչ միայն փորձի փոխանակման, այլև երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցության համար՝ հատկապես այնպիսի դինամիկ զարգացող շուկաներում, ինչպիսին մեր տարածաշրջանն է»:

Միջոցառումը միավորել է բանկային և ֆինանսական համակարգերի համաշխարհային առաջատարներին՝ քննարկելու համար Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանկային ոլորտների թվայնացման, ԱԲ կիրառման, զարգացման հարցերը, հիմնական ռիսկերն ու տարբեր տարածաշրջաններում դրանք նվազեցնելու ռազմավարությունները։ Անդրադարձ է կատարվելու նաև BACEE-ի անդամ երկրներում նոր բիզնես հնարավորություններին:

Քննարկումներին Կոնվերս Բանկը ներկայացրել և բանախոսությամբ են հանդես եկել  Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը և Բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանտ Հակոբյանը:

Կարդացեք նաև

Հրանտ Հակոբյանը նշում է. «Կոնվերս Բանկը միայն ֆինանսական հաստատություն չէ։ Մենք մեզ տեսնում ենք որպես կամուրջ, որը կապում է մեր հաճախորդներին նոր հնարավորությունների հետ, և միաժամանակ՝ հայկական տնտեսությունը՝ գլոբալ աշխարհի։ Այս համաժողովը կամուրջ է գիտելիքի, փորձի և համագործակցության համար։ Այն լիովին համահունչ է մեր առաքելությանը՝ լինել կայուն, հուսալի ու ռազմավարական ֆինանսական գործընկեր, որը կօգնի թե՛ մեր հաճախորդներին, թե՛ մեր երկրին՝ ոչ միայն կառավարել տնտեսական աճը, այլև այն ուղղորդել, ամրապնդել և վերածել կայուն զարգացման»:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս