Նեթանյահուն Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ քննարկել է Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում Եգիպտոսի հետախուզության ղեկավար Հասան Մահմուդ Ռաշադի հետ քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի կարգավորման պլանի իրականացումը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և տարածաշրջանը։ Այս մասին հայտնել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։

«Վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նրա մասնագետների թիմը հանդիպում են անցկացրել Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ Երուսաղեմում վարչապետի գրասենյակում», – ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետի գրասենյակում հավելել են, որ կողմերը քննարկել են «ԱՄՆ նախագահ Թրամփի պլանի առաջխաղացումը [Գազայի հատվածի կարգավորման շուրջ], իսրայելա-եգիպտական հարաբերությունները և երկու երկրների միջև խաղաղության ամրապնդումը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031