Զելենսկին և եվրոպացի առաջնորդները հանդես են եկել կոչով

Եվրոպացի առաջնորդները և Ուկրաինայի նախագահը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Նրանք կոչ են արել դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները ներկայիս շփման գծի երկայնքով։

Հաղորդագրությունը տարածել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը, այն ստորագրել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի ղեկավարները։

Կողմերն աջակցություն են հայտնել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը, որ պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ ներկայիս շփման գծի հարցը դառնա բանակցությունների մեկնարկային կետը։

«Միջազգային սահմանները չպետք է փոխվեն ուժով»,- ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031