Ամսական 1 մլն 200 հազար դրամ ստացողն այսօր վճարում է 310080 դրամ եկամտային հարկ։ Ներկայումս քննարկվող ՀՕ նախագծով կվճարի ավելի շատ` 328500 դրամ։ Սակայն ՀՕ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով պետք է վճարեր է՛լ ավելի շատ` 340000 դրամ։
Կառավարությունը կարծես քարոզչական առաջին ալիքից անցել է առարկայական քայլերի, որոնցից ամենաէականն ու տնտեսության համար ամենադրական նշանակություն ունեցողը վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ 0.5 տոկոսով նվազեցումն էր Կենտրոնական բանկի կողմից, որ տեղի ունեցավ նախօրեին։
Ետ նայեք ու կտեսնեք, թե ինչ պերճաշուք ու խոսուն անվանումներով կառույցներ ու ծրագրեր ենք ունեցել անկախության 25 տարիներին ընթացքում։ Սակայն դրանց տված օգուտի բացակայության մասին վկայում է հենց այն, որ ռեալ չունենք էկոնոմիկա։
«Ուզում եմ շեշտել, որ Ռուսաստանը չի պատրաստվում նահանջել, զիջել իր դիրքերը Հարավային Կովկասում, իսկ դիրքերը պահպանելը նշանակում է՝ անընդհատ լծակների առկայություն բոլոր երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի նկատմամբ»։
«Կառավարության խնդրիներից մեկը պետք է լինի, որ ուղղակի հայտարարի՝ ՀՀ քաղաքացի, դեմքով քեզ ենք նայում, ուզում ենք տեսնել այն հոգսերը, որոնցով դու ապրում ես, այն խնդիրները, որոնց առջև կանգնած ես, և ուզում ենք նպաստել դրանց լուծմանը։ Այսպիսի ցանկացած քայլ դրական արդյունք է տալու»։
«Հակամարտության ներկայիս իրավիճակի պայմաններում պետք է պատրաստ լինել վատագույն սցենարին, քանի որ այն կարգավորված չէ, իսկ կողմերը զինված են և պատրաստ օգտագործելու ողջ զինանոցը»,- այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է է ռուս ընդդիմադիր գործիչ, հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին:
Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 25-ամյակն է։ Այսօր կյանքի ու լույսի տոնն է, որը լուսավոր է անգամ մեր խավար ժամանակներում։
Հացի թխման պրոցեսն առանձնապես ծախսատար պրոցես էլ չէ, և ինքնարժեքը պետք է լիներ ոչ ավելի 150 դրամից։
«Ցանկալի կլիներ, որպեսզի ՀՀ-ն իսկապես իր արտաքին, ներքին քաղաքականությունն իրացներ` կախված չլինելով Մոսկվայից, այլ պետություններից, և ինքնուրույն որոշեր իր ճակատագիրը ցանկացած հարցում։ Այստեղ մենք ունենք հսկայական անելիք»։
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում փաստեց` ՏԻՄ ընտրություններն ազատ ու արդար չեն եղել։
«Հայաստանը չի ցանկանում և չի կարող իր միակ ստրատեգիական դաշնակցին ստիպել կատարել իր դաշնակցային պարտականությունները։ Ադրբեջանը կշարունակի արդյունավետ օգտագործել պատերազմի սպառնալիքը բանակցություններում, քանի դեռ Հայաստանը շարունակում է մասնակցել նման բանակցություններին»:
Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրը, թերևս, ամենակարևոր հարցն է, որից կախված են թե՛ ներքին քաղաքական, թե՛ տնտեսական զարգացումները։ Սակայն հենց այդ հարցը, կարծես, ընդհանուր համաձայնությամբ, մատնվում է լռության։ Նորանշանակ վարչապետն արդյոք պե՞տք է և ունա՞կ է վերանայել արտաքին քաղաքական ուղղվածությունը։ Այս հարցը երեկ ուղղեցինք խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։
«Այդ հարցի լուծումը կախված կլինի ԵՄ անդամ երկրների դիրքորոշումներից, իսկ այդ դիրքորոշումները տարբեր են։ Այնպես որ, միայն մոտակա քննարկումները ցույց կտան, թե ինչ հեռանկար ունի այս գաղափարը»։
Հասարակությունը սպասում է: Քաղաքական դեմքերն ու մամուլը փորձում են վերլուծել կամ տեղեկատվություն հայթայթել: Հասարակության մի մասը ոգևորված նոր վարչապետի անձով՝ փորձում է հիմնավորել իր լավատեսական սպասումները: Մյուս մասը նույն ոգևորությամբ փաստարկում է, թե ինչու չի կարելի մեծ սպասումներ ունենալ ու մեծ հույսեր կապել:
«Պետք է մեկ բան հասկանանք, որ առաջին անգամն է, երբ ԵՄ-ն բանակցում է նմանատիպ համաձայնագիր մի երկրի հետ, որն այլ նմանատիպ միության անդամ է։ Ոչ մեկն այս պահին հստակ չգիտի` ինչպես վարվել։ Այս գործընթացում Հայաստանը պիոներ է»։
Խաղը շարունակվելու է՝ քանի որ ու քանի դեռ Հայաստանում մնացել են մարդիկ, ովքեր համարձակվում են մտածել ինքնիշխանության ու անկախության մասին։ Իրական, ոչ թե շնորհավորվող ու նշվող անկախության մասին, որը հարայ-հրոցով նշվելու է մեկ շաբաթ հետո։
«Այսպես կոչված՝ «ռուսական ծրագիրը» հատուկ, նպատակաուղղված տեղեկատվական լցոնում էր հայկական հասարակության համար, որպեսզի սրի տրամադրությունները Ռուսաստանի նկատմամբ»։
Հայաստանի տնտեսությունն իսկապես օբյեկտիվորեն գտնվում է բավականին բարդ իրավիճակում, այն է` բավականին կախվածություն ունենք ռուսական տնտեսությունից, և հնարավոր այն կոմունիկացիաները, որ կարող էինք մեր տնտեսության ճյուղերը զարգացնել և աշխարհի շատ երկրների հետ կապեր ունենալ, ցավոք, մենք զրկված ենք այդ հնարավորություններից: Ռուսաստանում տնտեսական անկումն ուղիղ արտահայտությունը գտնում է նաև մեզ մոտ: Բայց, ամեն դեպքում, ես կարծում եմ, որ կառավարությունը ճիգեր գործադրեց և գործադրում է, որպեսզի տնտեսական աճ արձանագրի:
Սեպտեմբերի 5-ին, ըստ 168.аm-ի տեղեկությունների, Կազիմիրովը ժամանել է Երևան և կեսօրից հետո հանդիպում ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Իսկ թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլի վերաբերյալ ինչ մտքեր են փոխանակել ՀՀ նախագահն ու ԼՂ խնդրով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը՝ մեզ հայտնի չի դարձել։
Փոփոխվող անփոփոխության այս գյուտը ռեկորդների որևէ գրքում գրանցված չէ ու արտոնագրային որևէ բյուրոյում արտոնագրված չէ, բայց հենց այս գյուտի շնորհիվ է Հայաստանի իշխանությունը սնուցում իրականության փոխարեն հասարակությանը ներկայացվող պատրանքը։
Ըստ Վանիկ Զաքարյանի՝ այն, որ Հայաստանի նման փոքր երկրում կան թվով 40-ից ավելի գրոսմայստերներ, խոսում է շախմատի շատ մասսայական լինելու մասին:
«Երևի ապրիլի վերջին զոհն էր։ Թող իրենով էլ ամեն ինչ ավարտվի։ Թող գոնե այս «խաղաղությունը» պահպանվի։ Թող մեր զինվորները ծառայեն, գան, որ չվախենան ծառայելուց, ահուսարսափով չգնան»,- ասում է տիկին Անահիտը։
Արի ու տես, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` հունվար-մայիսին մշակող արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 3.8%: Ստացվում է` աճի տեմպը պետք է եռապատկվի։ Ինչպե՞ս։ Սա կարող է 2 բան նշանակել։
«Հիմա հասարակությունը շատ ավելի պահանջատեր է դառնում, և քաղհասարակությունը պետք է բարձրանա այդ պահանջատիրությունից և առաջնորդի հասարակությանը, ստիպի պետությանն ու իշխանությանը ստանձնել այդ պատասխանատվությունը։ Ստացվո՞ւմ է, թե՞ ոչ` չգիտեմ, չեմ կարող ասել, դեռ շատ անկայուն, անորոշ է վիճակը»։
Որպեսզի 3.8%-ը կիսամյակի վերջում դառնար 14%, ապա հունիսին մշակող արդյունաբերությունը պետք է «կատաղած աճ» գրանցեր
Մի ժամանակ մեր կառավարությունը պարբերաբար տնտեսության որևէ ոլորտ գերակա էր հայտարարում: Չի կարելի ասել, որ դրանից անմիջապես հետո տվյալ ոլորտը միանշանակ հայտնվում էր ծանր իրավիճակում: Բայց նաև հակառակը պնդել էլ չի կարելի: Արդեն դժվար է հիշել, թե զբոսաշրջությունը որ թվականից է գերակա հայտարարվել:
«Դիտակետն իրեն չի բավականացրել` տեսնելու համար, թե ինչ է կատարվում, պաշտպանիչ շերտն անցել է։ Այսինքն` արհամարհել է մահն ու անցել է։ Ակտիվ մասնակցություն է ունեցել. չի վախեցել ո՛չ մահից, ո՛չ թշնամուց»։
Այժմ բրենդը պատրաստ է։ Սակայն հարց է` կդառնա՞ Հայաստանի բրենդ, թե՞ ոչ։ Այն բուռն քննարկման առարկա է դարձել սոցիալական ցանցերում, և դատելով գրառումներից ու մեկնաբանություններից` հայաստանցիների ճնշող մեծամասնությանը ներկայացված տարբերակը դուր չի եկել։
Երևանում ավտոկայանատեղիների կազմակերպմամբ զբաղվող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը հերքեց, որ կարմիր գծեր գծված են այնտեղ, որտեղ կայանելն արգելվում է երթևեկության օրենքով. «Նման բան չկա, խաչմերուկներին շատ մոտ գծանշում արված չէ, ոչ էլ կայանատեղի է կազմակերպված…»:
«Կարծում եմ, որ Փարիզում առաջընթաց սպասվում է, հանդիպումը Փարիզում ինքնին առաջընթաց է, որովհետև այս հանդիպումների շնորհիվ է, որ պահպանվում է այս խաղաղությունը»։