Թուրքիան երիտասարդ ֆուտբոլիստներից ամենաշատ եկամուտ ստացած երկրների ցանկում է

Սպորտային ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք վերջին 10 տարում երիտասարդ ֆուտբոլիսներից ստացել են ամենաշատ եկամուտը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ մինչև 20 տարեկան ֆուտբոլիստների տրանսֆերները կազմում են ընդհանուր եկամտի մոտավորապես մեկ երրորդը:

Երիտասարդ ֆուտբոլիստներից ամենաշատ եկամուտ ստացած երկրների ցանկը գլխավորում է Ֆրանսիան, որը ստացել է 3.9 մլրդ եվրո եկամուտ։ 2-րդ տեղում Բրազիլիան է, որը ստացել է 2 մլրդ եվրո եկամուտ, իսկ 3-րդ տեղում 2.2 մլրդ եվրոյով Իսպանիան է։ 4-րդ տեղում Պորտուգալիան է, իսկ 5-րդ տեղում Նիդերլանդները՝ համապատասխանաբար 1.9 մլրդ և 1.6 մլրդ եվրոյով։

Ցանկում ներառված է նաև Թուրքիան, որը զբաղեցնում է 24-րդ տեղը 229 մլն եվրոյով։ Նշվում է, որ թեև Թուրքիայում մեծացած և եվրոպական մի շարք ակումբների հետ պայմանագրեր կնքած շատ ֆուտբոլիսներ կան, բայց Թուրքիայի ազգային հավաքականի և «Ռեալ Մադրիդի» ֆուբոլիստ Արդա Գյուլերի տրանսֆերային արժեքը եղել է ամենաբարձրը։

Տեսանյութեր

Լրահոս