Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 567.000 քաղաքացի
Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականի երրորդ եռամսյակում (հուլիս-օգոստոս-սեպտեմբեր) ամենամեծ թվով այցելուներ՝ ավելի քան 567.000, գրանցվել են Ռուսաստանի Դաշնությունից. սա կազմում է այցելուների ընդհանուր թվի 26.1 տոկոսը։ Երկրորդ տեղում է Թուրքիան՝ 16.5%-ով, իսկ երրորդում Հայաստանը՝ 11.8%-ով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ այդմ, երրորդ եռամսյակում ամենաշատ այցելություններ եղել են Ռուսաստանի Դաշնությունից (664.600), Թուրքիայից (430.000) և Հայաստանից (329.300)։
Geostat-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, 2025 թվականի երրորդ եռամսյակում Վրաստան է մուտք գործել 3 միլիոն միջազգային ոչ ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 6.6 տոկոսով ավելի է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։
Ժամանողների 40.7%-ը 31-50 տարեկան ճանապարհորդներ են եղել։ 2025 թվականի առաջին երկու եռամսյակում՝ հունվարից մինչև հունիս, Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության 770.714 քաղաքացի. սա Ներքին գործերի նախարարության պաշտոնական վիճակագրությունն է։
2025 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից Վրաստան գրանցվել է սահմանային անցման 271.988 դեպք, իսկ երկրորդ եռամսյակում՝ 498.726։
Վիճակագրության համաձայն՝ նույն ժամանակահատվածում վրացական սահմանը լքել է Ռուսաստանի 535.048 քաղաքացի։

