Իրանի Քաշան քաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ստեղծարար քաղաքների ցանցում
Իրանի Քաշան քաղաքը Քաղաքների համաշխարհային օրը՝ հոկտեմբերի 31-ին, պաշտոնապես ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ստեղծարար քաղաքների ցանցում: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Սամարղանդում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 43-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ այս հայտարարությունը արել է Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Հասան Ֆարտուսին:
Քաշանը միանում է այնպիսի քաղաքների շարքին, ինչպիսիք են Հռոմը, Փարիզը և Բարսելոնան, որոնք հայտնի են իրենց կայուն ճարտարապետությամբ և հարուստ քաղաքակրթական ժառանգությամբ։

